Հաճախ անհրաժեշտ է լինում ցուցադրման մեջ եղած տեքստի առանձին հատվածներ (օրինակ՝ ցուցակներ) համարակալել կամ նիշավորել։
Որպես կանոն, նիշավորված տեքստի յուրաքանչյուր տողի կամ հատվածի սկզբում կետանշան (bullet) է դրվում, որը PowerPoint-ում կարող է նախապես ընտրված պայմանանշան կամ գրաֆիկական պատկեր լինել։
Ուշադրություն
Տեքստի նշված հատվածը համարակալելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել Home ներդիրի Paragraph խմբի (Numbering) կոճակը,
=> բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ ձևը։
Ուշադրություն
Տեքստի նշված հատվածը նիշավորելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել Home ներդիրի Paragraph խմբի (Bullets) կոճակը,
=> բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ կետանշանը։
Ուշադրություն
Տեքստից համարակալումը կամ նիշավորումը հանելու համար անհրաժեշտ է.
=> նշել տեքստի համապատասխան հատվածը,
=> ընտրել Home ներդիրի Paragraph խմբի համապատասխան (Numbering կամ Bullets) կոճակը։
Ամբողջ ցուցակը նիշավորելու կամ համարակալելու համար կարելի է նաև նախ նշել ցուցակը ներառող տիրույթը, ապա կիրառել համապատասխան գործիքը։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012