Սլայդում ստանդարտ տեսքի պատկերներ նկարելու համար անհրաժեշտ է.
 
=> ընտրել Insert ներդիրի Illustrations խմբի shapes.png (Shapes) կոճակը,
=> բերված պատուհանում ընտրել համապատասխան պատկերն ու մկնիկի ձախ կամ աջ սեղմակը սեղմած վիճակում ցուցիչը տեղաշարժերով՝ նկարել։
 
shapes1.png
 
Ստեղծված պատկերի շուրջը պատկերի չափերը փոփոխելու ու այն պտտելու նշիչներով ուղղանկյուն շրջանակ է առաջանում։
 
sjrjanak.png
 
Պատկերը տեղաշարժելու համար  անհրաժեշտ է.
 
=> ընտրել պատկերը,
=> մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի տիրույթի եզրագծի վրա ու այն քառակողմ սլաքի տեսք ստանալուն պես ձախ կամ աջ սեղմակը սեղմելով՝ տեղաշարժել։

Պատկերը պտտելու համար անհրաժեշտ է.
 
=> ընտրել պատկերը,
=> մկնիկի ցուցիչը տեղադրել պտույտի նշիչի վրա ու այն սլաքով շրջանի տեսք ստանալուն պես ձախ կամ աջ սեղմակը սեղմելով ու մկնիկը տեղաշարժելով՝ պտտել։

Ցուցադրման մեջ առկա պատկերների համար կարելի է համապատասխան ոճ ընտրել։
Պատկերի ոճն ընտրելու համար անհրաժեշտ է.
 
=> ընտրել օբյեկտը,
=> ընտրել Home  ներդիրի Drawing  խմբի quick.png(Quick Styles)  կոճակն ու բերված պատուհանից ընտրել համապատասխան ոճը։
 
voj.png

Սլայդի տիրույթների չափերը փոփոխելը, տեղաշարժելը, պտտելն ու ոճն ընտրելը կարելի է իրականացնել այնպես, ինչպես պատկերների դեպքում։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012