Ցուցադրման թեման պատկերավոր ու ամբողջական ներկայացնելու համար շատ կարևոր է ինչպես տեսաինֆորմացիան, այնպես էլ տեքստային, գրաֆիկական և ձայնային ինֆորմացիան տեղաբաշխելու ունակությունը։
Ուշադրություն
Ցուցադրման մեջ առկա տեքստային ինֆորմացիան կարող է հետևյալ տեսակի տարրեր պարունակել.
- սովորական տեքստ,
- վերնագիր,
- ենթավերնագիր,
- նիշավորված տեքստ։
Տեքստ ներմուծելու և խմբագրելու գործընթացը PowerPoint-ում նման է մեզ արդեն հայտնի է Word տեքստային խմբագրիչից։
Ցուցադրման մեջ առկա տեքստի վերնագիրը ներմուծելու (խմբագրելու) համար անհրաժեշտ է նախ դրա համար համապատասխան տիրույթ ընտրել, ապա ներմուծել (խմբագրել) անհրաժեշտ վերնագիրը։ Ակտիվացված համապատասխան տիրույթի շուրջն առաջացած կետագծերով եզրագծված ուղղանկյունը՝ կողմերի և անկյունների վրա նշիչներով վկայում է, որ աշխատում ենք տեքստ խմբագրելու ռեժիմում։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012