Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարան տեղափոխելու համար անհրաժեշտ է.
- ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
- օբյեկտը կամ օբյեկտների խումբը Computer պատուհանի Organize կոճակով բացված մենյուի Cut հրամանով հեռացնել՝ փոխանակման բուֆերում պահպանելով,
- բացել այն ֆայլադարանը, ուր պետք է տեղափոխել օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
- Computer պատուհանի Organize կոճակով բացված մենյուի Paste հրամանով փոխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել բացված ֆայլադարանում։
\(Organize\) մենյու
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարան կարելի է տեղափոխել նաև հետևյալ կերպ.
- ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
- սեղմած պահելով մկնիկի ձախ սեղմակը՝ օբյեկտը կամ օբյեկտների խումբը մկնիկի տեղաշարժմամբ տեղափոխել անհրաժեշտ ֆայլադարան:
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի Cut և Paste հրամանները համարժեք են Computer պատուհանի Organize կոճակով բացված մենյուի համանուն հրամաններին։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012