Այժմ սովորենք ֆայլային օբյեկտները (ֆայլերն ու ֆայլադարանները) պատճենել, տեղափոխել, անվանափոխել ու հեռացնել:
Այս գործողությունները կարելի է իրականացնել ինչպես մեկ օբյեկտի (ֆայլադարանի կամ ֆայլի), այնպես էլ օբյեկտների խմբի հետ։
Մի քանի օբյեկտների հետ միևնույն գործողությունը միաժամանակ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ այդ օբյեկտները համախմբել. դրա համար պետք է ստեղնաշարի Ctrl ստեղնը սեղմած պահելով՝ անհրաժեշտ օբյեկտները մկնիկի ձախ սեղմակով նշել։
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարանում պատճենելու համար անհրաժեշտ է.
- ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
- օբյեկտը կամ օբյեկտների խումբը \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի \(Copy\) հրամանով պատճենել փոխանակման բուֆերում,
- բացել այն ֆայլադարանը, որտեղ պետք է օբյեկտը կամ օբյեկտների խումբը պատճենել,
- \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի \(Paste\) հրամանով փոխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել այդ ֆայլադարանում։
\(Organize\) մենյու
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարանում կարելի Է պատճենել նաև հետևյալ կերպ.
- ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
- սեղմած պահելով ստեղնաշարի \(Ctrl\) ստեղնն ու մկնիկի ձախ սեղմակը՝ օբյեկտի կամ օբյեկտների խմբի պատճեն մկնիկի միջոցով անհրաժեշտ ֆայլադարան տեղափոխել։
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի \(Copy\) և \(Paste\) հրամանները համարժեք են \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի համանուն հրամաններին։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012