Օբյեկտն անվանափոխելու համար անհրաժեշտ է.
  • ընտրել անվանափոխման ենթակա օբյեկտը,
  • \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուից ընտրել \(Rename\) (անվանափոխել) հրամանը,
  • հին անվան փոխարեն ներմուծել նորը։
 
organize.png
   \(Organize\) մենյու
 
  
Օբյեկտը կարելի է անվանափոխել նաև հետևյալ կերպ.
  • ընտրել անվանափոխման ենթակա օբյեկտը,
  • մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ ևս սեղմելով մտնել անվան դաշտ,
  • բացված դաշտում հին անվան փոխարեն ներմուծել նորը։
 
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի \(Rename\) հրամանը համարժեք է \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի համանուն հրամանին։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012