Նոր ֆայլադարան ստեղծելու համար անհրաժեշտ է.
  • ընտրել այն ֆայլադարանը, որտեղ պետք է ստեղծել նորը,
  • սեղմել մկնիկի աջ սեղմակը,
  • բացված ենթատեքստային մենյուից (նկ.1) ընտրել \(New\) հրամանը,
  • բացված ցուցակից ընտրել \(Folder\) հրամանը (նկ.2),
  • \(New\)\(Folder\) անվան փոխարեն ներմուծել ստեղծվող ֆայլադարանի անվանումը։
 
entatext.png                new.png 
նկ. 1 ենթատեքստային մենյու                                        նկ.2 \(New\) պատուհան
  
Օբյեկտը կամ օբյեկտների խումբը ջնջելու  համար անհրաժեշտ է.
  • ընտրել օբյեկտը (ֆայլը, ֆայլադարանը կամ սրանց ցանկացած համախումբը),
  • սեղմել \(Delete\) (ջնջել) ստեղնը կամ ընտրել \(Computer\) պատուհանի \(Organize\) կոճակով բացված մենյուի \(Delete\) հրամանը (նկ. 3
 
organize.png
     նկ. 3 \(Organize\) մենյու
Աղբյուրները
 
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012