Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. IP հասցե Սահմանվում է սերվերը, ներկայացվում է համակարգչի թվային ինտերնետ հասցեն՝ IP հասցեն, դրա կառուցվածքը
2. Դոմենային համակարգ Ներկայացվում են URL հասցեները և դրանց կառուցվածքը, առաջին մակարդակի դոմենը և դրա երկու տիպերը՝ աշխարհագրական և վարչարարական
3. Ինֆորմացիայի որոնումը Համացանցում Սահմանվում է բրաուզերը, բերվում է առավել հաճախ օգտագործվող բրաուզերների անվանումները: Ներկայացվում է բրաուզերների պատուհանների հիմնական տարրերը

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Առաջին մակարդակի դոմենը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Աշակերտը պետք է ճանաչի, թե տվյալ առաջին մակարդակի դոմենը վարչարարական է, թե աշխարհագրական
2. Վարչարարական տիպի առաջին մակարդակի դոմեն 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Աշակերտը պետք է առաջին մակարդակի յուրաքանչյուր դոմեն համապատասխանեցնի կազմակերպության տիպին
3. Աշխարհագրական տիպի առաջին մակարդակի դոմեն 3 տեսակ - վերլուծական հեշտ 1Մ. Աշակերտը պետք է առաջին մակարդակի յուրաքանչյուր դոմենի համար համապատասխանեցնի ճիշտ երկիր
4. Գոյություն ունի՞ այսպիսի IP հասցե 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգվում է IP-հասցեի ճիշտ կազմության իմացությունը: Աշակերտը պետք է ընտրի, թե տրված IP հասցեն կարող է գոյություն ունենալ, թե ոչ
5. Ո՞րն է Ինտերնետ բրաուզերի անվանում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգվում է ինտերնետ բրաուզերների անվանումների իմացությունը: Թվարկված տարբերակներից աշակերտը պետք է ընտրի ինտերնետ բրաուզերի անվանումը
6. Վարչարարական և աշխարհագրական դոմեններ 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Թվարկված դոմեններից աշակերտը պետք է նշի վարչարարական կամ աշխարհագրական դոմենները
7. Կոմերցիոն կազմակերպությունների սերվերներ 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Սերվերների նշված ցուցակից աշակերտը պետք է ընտրի կոմերցիոն կազմակերպությունների սերվերները
8. Որո՞նք չեն կարող հանդիսանալ IP հասցե 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Թվարկվում են IP հասցեի տարբերակներ, աշակերտը պետք է նշի, թե որոնք չեն կարող հանդիսանալ IP հասցե
9. Ինֆորմացիայի որոնումը Համացանցում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգվում է «Ինֆորմացիայի որոնումը Համացանցում» տեսական նյութի իմացությունը
10. Ինտերնետ բրաուզերի պատուհանը 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգվում է ինտերնետ բրաուզերի պատուհանի կառուցվածքի իմացությունը
11. Վերականգնիր IP հասցեն 3 տեսակ - վերլուծական բարդ 8Մ. Ներկայացվում է IP հասցե, որը մասնատված է երեք մասի: Աշակերտը պետք է ճիշտ դասավավորի այդ մասերը և վերականգնի IP հասցեն
12. Համակարգչի դոմենային անվանումը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրվում է առաջին և երկրորդ կարգի դոմենների և տվյալ համակարգչի սեփական դոմենի անունը, աշակերտը պետք է վերականգնի համակարգչի դոմենային անվանումը
13. Ո՞ր բառերն են բաց թողնված 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Ստուգվում է թեմայի հիմնական հասկացությունների, սահմանումների և տերմինների իմացությունը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք թեմայի վերաբերյալ 00:15:00 միջին 7Մ. IP և URL-հասցեները և դրանց կառուցվածքները, առաջին մակարդակի դոմենը և դրա երկու տիպերը՝ աշխարհագրական և վարչարարական, բրաուզեր հասկացությունը, բրաուզերների պատուհանների հիմնական ընդհանուր տարրերը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ 00:20:00 միջին 20Մ. IP և URL-հասցեները և դրանց կառուցվածքները, առաջին մակարդակի դոմենը և դրա երկու տիպերը՝ աշխարհագրական և վարչարարական, բրաուզեր հասկացությունը, բրաուզերների պատուհանների հիմնական ընդհանուր տարրերը
2. Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ 00:20:00 միջին 21Մ. IP և URL-հասցեները և դրանց կառուցվածքները, առաջին մակարդակի դոմենը և դրա երկու տիպերը՝ աշխարհագրական և վարչարարական, բրաուզեր հասկացությունը, բրաուզերների պատուհանների հիմնական ընդհանուր տարրերը