Մարմնի կշիռ
Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա: 
 
Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա: 
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել \(P\) տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=mg   
 
Ուշադրություն
Չնայած նշված դեպքերում մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին, այդ ուժերի մեջ էական տարբերություն կա։ Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:
Ինչպես յուրաքանչյուր ուժ, կշիռը միավորների ՄՀ -ում չափվում է նյուտոններով։

Կշիռը ևս գծագրում պատկերվում հատվածի տեսքով, որի վրայի սլաքը ցույց է տալիս դրա ուղղությունը:
 
img18_10.jpg
 
Գծագրում հենարանի վրա դրված մարմնի վրա ազդող ուժերն են՝ Fծանր.=mg ծանրության ուժը և \(N\)՝ հենարանի հակազդեցության ուժը:
 
\(P\)-ն մարմնի կշիռն է՝ հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժը: 
 
Կախոցից կախված մարմնի վրա ազդում են \(\)Fծանր.=mg\(\) ծանրության ուժը և \(T\)` թելի առաձգականության (լարման) ուժը: \(P\)-ն՝ մարմնի կշիռը, հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժն է:
 
 
Մարմնի կշռի՝ գծագրի վրա նշելու մի քանի օրինակներ.
 
кшир2.pngкшир1.png
 
Գերբեռնվածություն, թերբեռնվածություն և անկշռություն
Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև Fծանր.=P=mg հարաբերակցությունը ճիշտ է այն դեպքում, երբ հենարանը հորիզոնական է և անշարժ կամ հորիզոնական հենարանը Երկրի նկատմամբ բարձրանում/իջնում է ուղղագիծ և հավասարաչափ:
  
Եթե մարմինը սկսում է շարժվել ծանրության ուժի ազդման ուղղի երկայնքով ոչ հավասարաչափ, ապա \(\)Fծանր.=P=mg\(\) հարաբերակցությունը խախտվում է: Պարզվում է՝ այս դեպքում հենարանը մարմնի վրա ճնշում է ավելի ուժեղ կամ թույլ, քան ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում, և մարմնի կշիռը կարող է մեծ կամ փոքր լինել ծանրության ուժից:
  
Օրինակ՝ տիեզերանավի վերսլացքի ժամանակ տիեզերագնացի կշիռը մեծ է լինում ծանրության ուժից և նա գերբեռնվածություն է զգում:
 
Ուշադրություն
Երբ հենարանը և նրա վրա դրված մարմինն ազատ անկում են կատարում, հենարանը չի դիմադրում մարմնի շարժմանը, մարմնում դեֆորմացիաներ չեն առաջանում և այն չի ճնշում հենարանի վրա: Մարմնի այս վիճակը կոչվում է անկշռություն: Տիեզերանավում անկշռությունը սկսվում է, երբ անջատում են շարժիչները: Այդ դեպքում տիեզերագնացները կարող են ազատ «ճախրել» տիեզերանավի խցում:
Աղբյուրները
1.Գրոմով Ս. Վ., Ռոդինա Ն. Ա., Ֆիզիկա։ Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդդասարանի համար: Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի - Եր.։ Անտարես
2. Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս.Մաիլյան,  Ֆիզիկա-7, հանրակրթական դպրոցի դասագիրք; Երևան, Էդիտ Պրինտ -2008 թ