Առաձգականության ուժ: Հուկի օրենքը
Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները):
 
3211_29_09_16_9_59_28.jpg a531d31s-480.jpg b31d3c073ada71b6cb766ed65274a059.png
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: 
doska1.gif
 
 
Առաձգականության ուժ
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Փորձերը ցույց են տալիս, որ առաձգական դեֆորմացիայի դեպքում առաձգականության ուժը կախված է դեֆորմացիայի չափից: Բազմաթիվ փաստերի և փորձերի արդյունքների ընդհանրացման  արդյունքում անգլիացի գիտնական  
  
Ռոբերտ Հուկը  ձևակերպեց օրենք, որը հայտնի է որպես Հուկի օրենք:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
Եթե զսպանակի երկարացումը նշանակենք \(x\), իսկ առաձգականության ուժը՝ \(F\) առ, Հուկի օրենքը կներկայացվի հետևյալ բանաձևով.
 
\(Fառ = k • x,\)
\( \)
որտեղ \(k\)-ն համեմատականության գործակիցն է:
Ուշադրություն
Բանաձևով որոշվում է առաձգականության ուժի մոդուլը, իսկ ուժի ուղղությունը հակառակ է մարմնի դեֆորմացիայի ուղղությանը (տե՛ս նկար)։
հուկ1.jpg
 
Կոշտություն, կոշտության միավոր
Հուկի օրենքի բանաձևում համեմատականության \(k\) գործակիցը կոչվում է կոշտություն:
 
Կոշտությունը կախված է զսպանակի նյութի տեսակից, չափերից և պատրաստման եղանակից։
Կոշտության բանաձը` \(k = F/x\):
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ երկարացումը` մետրերով, կոշտության միավորը կլինի \(1\) Ն/մ-ը։ Դա այն զսպանակի կոշտությունն է, որը \(1\) Ն ուժի ազդեցությամբ երկարում է \(1\) մ-ով: