Հիմքեր. բաղադրությունը, կիրառություները
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված \(OH\) խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
 
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
 
AlOH3՝ ալյումինի հիդրոքսիդ
 
FeOH2,FeOH3՝ երկաթի հիդրոքսիդներ
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
 
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,CaOH2-ը, BaOH2-ը:
 
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ MgOH2, CuOH2, FeOH2 և այլն:
Ուշադրություն
Ալկալիների լուծույթներում ևս հայտանյութերը փոխում են իրենց գույնը: Օրինակ` լակմուսը ձեռք է բերում կապույտ, մեթիլ նարնջագույնը՝ դեղին, իսկ ֆենոլֆտալեինը` մորու կարմիր գույն:
01-04.png
 
Իսկ ինչպե՞ս ճանաչել հիմքերը.
 
Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները.
 
\(1.\) Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH
 
Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ: Նկարներում պատկերված են նատրիումի և կալիումի հիդրօքսիդները:
 
Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:
 
Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա):
 
Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:
 
Difference-Between-Sodium-Hydroxide-and-Potassium-Hydroxide_Sodium-Hydroxide.jpg
 
Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում:
 
\(2.\) Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ CaOH2, ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:
 
Ca-OH-2.jpg
 
Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն