Թթուներ
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:
Առավել հայտնի թթուներն են՝
-աղաթթուն՝
-ազոտական թթուն՝
-ծծմբական թթուն՝
-ֆոսֆորական թթուն՝
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:
Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ , պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ խումբն է, ծծմբական թթվինը՝ խումբը, աղաթթվում՝ \(Cl\) ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:
Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:
Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում:
Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը:
Ուշադրություն
Երբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:
Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:
Ուշադրություն
Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:
Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.
Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:
\(2\). Ծծմբական թթուն՝
Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:
Ուշադրություն
Չի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:
Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկար):
Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:
\(3\). Ազոտական թթուն՝
Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:
Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի \(1:3\) ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:
\(4\). Ֆոսֆորական թթու
անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ \(42°C\):
Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան,Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ հրատարակչություն