Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` , կալցիումի սուլֆատ` , պղնձի սուլֆատ` :
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Պատասխան
Պատասխան
Պատասխան
Պատասխան
Օրինակ
Կալիումի նիտրատ՝ , նատրիումի նիտրատ՝ , արծաթի նիտրատ՝ :
Պատասխան
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ \((NaCl)\) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` \((AgCl)\):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող \((NaCl)\), և վատ լուծվող \((AgCl)\), :
Աղերի կիրառումը
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը ` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը , որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:
Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` , գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:
Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:
Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ -ը, թունաքիմիկատ:
Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում
Նյութերը լինում են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:
Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:
Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:
Աղբյուրները
1.Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան, Եր. 2013, Աստղիկ գրատուն,
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան 2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն
3. http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/131386
4. http://school-sector.relarn.ru/nsm/chemistry/Rus/Data/Text/Ch1_7-1.html