Առույգացնող, եթերայուղատու և այլ մշակաբույսեր: Ընդհանուր բնութագիրը, օրինակներ
Տեխնիկական մշակաբույսերի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում առույգացնող (թեյ, սրճենի, կակաո), եթերայուղատու (խորդենի, վարդ, անիսոն, գինձ, անանուխ, դաղձ, քեմոն, սովորական նարդոս, եղեսպակ և այլն), կաուչուկատու (հևեա, գվայուլա), դաբաղաբույսեր (կատվախոտ, առյուծագի, ալոճենի, ժենշեն), խցանատու բույսեր (ամուրյան թավշածառ, խցանակաղնի) և այլն:
 
Առույգացնող մշակաբույսերը մշակում են արևադարձային գոտում (թեյը՝ նաև մերձարևադարձային գոտում):
 
Ուշադրություն
Սուրճի հայերնիքը Եթովպիան է, սակայն նրա գլխավոր արտադրողներն են Բրազիլիան, Կոլումբիան:
Առույգացնող մշակաբույսեր
  
ԹեյՍուրճԿակաո
images.jpgսուրճճ.jpg1544921513594.jpg
 
Թեյի հայրենիքը Չինաստանն է: Նրա համաշխարհային բերքի մոտ \(3/5\)-ը տալիս են Ասիայի երկրները (Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան):
Կակաոյի (շոկոլադի) ծառի հայրենիքը Մեքսիկական բարձրավանդակն է, սակայն այն այժմ տարածված է նաև Աֆրիկայում (Կոտ դ'Իվուար, Գանա, Սենեգալ):
 
Եթերայուղատու մշակաբույսեր 
  
խորդենիվարդսովորական նարդոս
shutterstock_559806946.jpgshutterstock_46994581.jpgshutterstock_208207936.jpg
անանուխգինձանիսոն
անանուխ.jpgshutterstock_152388728.jpgանիսոն.jpg
 
Եթերայուղատու մշակաբույսերից ստացվում են տարբեր եթերային յուղեր, որոնք օգտագործվում են ինչպես օծանելիքի արդյունաբերության և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, այնպես էլ սննդի արդյունաբերության և դեղամիջոցների արտադրության մեջ:
 
Կաուչուկատու մշակաբույսերը համարվում են բնական կաուչուկի ստացման համար հումք և մեծ նշանակություն ունեին մինչև սիթետիկ կաուչուկի ստացումը: Նկարում կաուչուկատու հևեան է, որի վրա T-աձև կտրվածք անելուց հետո կարելի ստանալ բնական կաուչուկ: 
 
կաուչուկատու հևեա1.jpg
 
Դաբաղաբույսերն օգտագործվում են որպես դեղամիջոցներ:
 
ժենշենառյուծագիկատվախոտ
ժենշեն.jpgառյուծագի.jpgկատվախոտ.jpg
 
Խցանատու բույսերը (ամուրյան թավշածառ, խցանակաղնի) օգտագործվում են խցանների արտադրության համար (օրինակ՝ գինու շշերի համար):
 
խցանակաղնի1.jpgխցան.jpg
 
Պալարային մշակաբույսերից ամենատարածվածը կարտոֆիլն է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Կարոտոֆիլի համախառն բերքով աչքի է ընկնում Չինաստանը:
Խաղողագործությունը լայն տարածում է ստացել մերձարևադարձային կլիմայական գոտու պայմաններում, հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրներում, օրինակ՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008