ԻմԴպրոց կայքի ուսումնական հաստատությունների ԹՈՓ-ը
ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի այս թեմայում ավելի վաղ դիտարկեցինք մեկ դասարանի և մեկ դպրոցի շրջանակներում դասարանների աշակերտների միջև ինքնուրույն մրցույթները։
 
ԻմԴպրոց կայքի մրցույթների երրորդ մակարդակը դպրոցների ԹՈՓ-ն է՝ ուսումնական հաստատությունների միջև մրցույթները, ընդ որում տարբեր մակարդակներում՝ քաղաքից մինչև պետություն։ 
 
Ինչպես ԻմԴպրոց կայքի ցանկացած ԹՈՓ, այնպես էլ դպրոցների ԹՈՓ-ը կարող է ուսուցչի կողմից կիրառվել բազմաբնույթ մասնագիտական գործունեության ժամանակ՝
  • որպես ուսումնական գործունեության մոտիվացնող և խաղային դրվագ
  • արտալսարանային գործունեության տարբեր տեսակների դեպքում, օրինակ՝ 
    - առարկայական խմբակի, շնորհալի երեխաների հետ աշխատանքի,
    - մարզի, քաղաքի, դպրոցի մակարդակով մրցույթների, փառատոնների և այլ միջոցառումների կազմակերպում և մասնակցություն։  
 
Երկու դպրոցների միջև մրցույթին կարող են մասնակցել բազմաթիվ օգտատերեր՝
  • եթե յուրաքանչյուր դպրոցում կա գոնե մեկ ուսուցիչ, ով աշակերտների հետ իր աշխատանքում կիրառում է ԻմԴպրոց կայքը
  • եթե յուրաքանչյուր դպրոցում կան մի քանի ակտիվ ուսուցիչներ և դասարաններ
  • եթե ԻմԴպրոց համակարգից յուրաքանչյուր դպրոցում օգտվում են մեծ թվով դասարաններ։
Ուշադրություն
Ինչքան շատ աշակերտներ տվյալ դպրոցից հավաքեն միավորներ «Առարկաներ» բաժնում իրենց դասարանների առարկաներից, ԹՈՓ-ում այնքան ավելի բարձր դիրք կգրավի դպրոցը։
Դպրոցի վաստակած միավորների քանակի, և հետևաբար, ԹՈՓ-ում դպրոցի տեղի վրա ազդում են՝
  • դպրոցում գրանցված աշակերտների քանակը
  • դպրոցում գրանցված դասարանների քանակը
  • յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր դասարանի ակտիվությունը՝ «Առարկաներ» բաժնում կատարած առաջադրանքների և թեստերի քանակը
  • «Առարկաներ» բաժնում վարժանքների որակը, քանի որ միավորները տրվում են միայն ճիշտ պատասխանների համար։
Հաջորդիվ դիտարկենք ԻմԴպրոց կայքի դպրոցների ԹՈՓ-ի մակարդակները։
 
Ուշադրություն
Նախ համոզվեք, որ ծանոթ եք ԻմԴպրոց կայքում միավորների կուտակման հիմնական սկզբունքներին (կարող եք կարդալ հետևյալ հղումով․ «ԻմԴպրոց կայքում ինչպե՞ս է կառուցված համադասարանցիների ԹՈՓ-ը»).
Գործարկեք «ԹՈՓ» 1_topi_zvezda.png բաժինը։
Երկրի դպրոցների ԹՈՓ-ը
Screenshot_2.png
 
  1. Ընտրեք «ԹՈՓ դպրոցներ».
  2. Ավտոմատ ընտրված է Ձեր երկիրը։ Ստուգեք երկրի ընտրությունը։ Համոզվեք, որ ընտրված է «Բոլոր մարզերը» տարբերակը։
  3. Դատարկ թողեք «Քաղաք, բնակավայր» դաշտը։
Դուք գտնվում եք տվյալ պահին ԻմԴպրոց համակարգում գրանցված երկրի բոլոր ուսումնական հաստատությանների ԹՈՓ-ում։
 
Ուշադրություն
«Թոփային» միավորները հաշվարկվում են ԻմԴպրոց կայքում ընդունված սկզբունքներով՝ դպրոցին ավելանում են միայն այն դասարանի առարկայի միավորները, որտեղ տվյալ պահին գրանցված է յուրաքանչյուր կոնկրետ աշակերտը։ Օրինակ՝ \(5\)-րդ դասարանների համար կհաշվարկվեն \(5\)-րդ դասարանի առարկաների միավորները, \(6\)-րդ դասարանի համար՝ \(6\)-րդ դասարանի առարկաներինը և այլն։
 
Դպրոցների ԹՈՓ-ում միավորները կփոփոխվեն ուսումնական տարվա սկզբին (օգոստոսին), երբ աշակերտները ԻմԴպրոց համակարգի կողմից ավտոմատ փոխադրվեն հաջորդ դասարան։ Աշակերտների՝ հաջորդ դասարան ավտոմատ փոխադրումից հետո ԹՈՓ-ում դպրոցի միավորները հաճախ նվազում են։ Դպրոցը կրկին առաջին հորիզոնականներում կհայտնվի, երբ աշակերտները վերսկսեն «Առարկաներ» բաժնի վարժանքները՝ կատարելով իրենց դասարանների առաջադրանքները։
 
Այս տրամաբանությունը ներդրված է, որպեսզի նոր ուսումնական տարում նոր ակտիվ դպրոցները կարողանան միանալ մրցույթին և մրցակցել արդեն փորձ ունեցողների հետ։
Մարզի դպրոցների ԹՈՓ-ը
Screenshot_3.png
 
  1. Ընտրեք «ԹՈՓ դպրոցներ»
  2. Ավտոմատ ընտրված է Ձեր երկիրը։ Ստուգեք երկրի ընտրությունը
  3. Ընտրեք մարզը։ Օրինակ՝ «Երևան»
  4. Դատարկ թողեք «Քաղաք, բնակավայր» դաշտը
Դուք գտնվում եք տվյալ պահին ԻմԴպրոց համակարգում գրանցված մարզի բոլոր ուսումնական հաստատությանների ԹՈՓ-ում։
Քաղաքի, բնակավայրի դպրոցների ԹՈՓ-ը
Screenshot_4.png
 
  1. Ընտրեք «ԹՈՓ դպրոցներ»
  2. Ավտոմատ ընտրված է Ձեր երկիրը։ Ստուգեք երկրի ընտրությունը
  3. Ընտրեք մարզը։ Օրինակ՝ «Երևան»
  4. «Քաղաք, բնակավայր» դաշտում մուտքագրեք բնակավայրի անվանումը։ Օրինակ՝ «Շենգավիթ»
Դուք գտնվում եք տվյալ պահին ԻմԴպրոց համակարգում գրանցված բնակավայրի բոլոր ուսումնական հաստատությանների ԹՈՓ-ում։
Նկարում պատկերված է Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների ԹՈՓ-ը։