Մրցույթ տարբեր դպրոցների և դասարանների միջև
Գործնականում դիտարկենք երկու դպրոցների միջև մրցույթը։ Նախ դիտարկենք այն մեթոդաբանությունը, որը կարող է կիրառվել մեկ-երկու ուսուցիչների կողմից՝ առանց մեծ թվով մասնակիցներ ներառելու։
Այսպես կոչված «Մարտահրավեր»-ը կիրառել է ԻմԴպրոց կայքի ուսուցիչներն ու աշակերտները, ինչպես ուսումնական տարվա, այնպես էլ արձակուրդների ընթացքում։ «Մարտահրավեր»-ը կարելի է տարբեր կերպ ընդունել.
1. Մրցույթ կազմակերպել տարբեր դպրոցների երկու կամ ավելի աշակերտների միջև՝ «Անհատական ստուգարքի շրջանակներում»։ Հաշվարկվում է անձնական էջի միավորների քանակը։ Մրցույթի այս ձևաչափով կարելի է միավորներ հավաքել ցանկացած դասարանի ցանկացած առարկայից։
2. Կազմակերպել մրցույթ երկու և ավելի դպրոցների երկու և ավելի դասարանների միջև։ Օրինակ՝ երկու տարբեր դպրոցների երկու \(5\)-րդ դասարանների միջև՝ բոլոր առարկաներից կամ միայն մեկ առարկայից։
Այսպիսի մրցույթին կարելի է հետևել դպրոցի դասարանների ԹՈՓ-ում։ Դրա համար ընտրեք Ձեզ հետաքրքրող դպրոցի դասարանների ԹՈՓ-ը և ամրագրեք Ձեզ հետաքրքրող դասարանի արդյունքները՝ նկարելով էկրանը։