Աշակերտների գրանցման տվյալների պահպանում
Տվյալ նյութը պարունակում է ուսուցիչների համար օգտակար խորհուրդներ՝ ԻմԴպրոց կայքում իրենց դասարանները գրանցելու վերաբերյալ։
Ուշադրություն
Խորհուրդ է տրվում օգտատերերի գաղտնաբառերի ցուցակն անմիջապես պահպանել։ Անվտանգությունից ելնելով՝ աշակերտների գրանցումից \(2\) շաբաթ հետո գաղտնաբառերի ցուցակը կայքում ուսուցչին հասանելի չի լինի։
Դասարանում յուրաքանչյուր նոր աշակերտ գրանցելիս գաղտնաբառերի ցուցակը պահպանեք։
Դասարանում յուրաքանչյուր նոր աշակերտ գրանցելիս գաղտնաբառերի ցուցակը պահպանեք։
Եթե Դուք անմիջապես չեք պահպանել օգտատերերի ցուցակը, ապա \(2\) շաբաթվա ընթացքում Դուք կարող եք հետևյալ կերպ գտնել և պահպանել/տպել վերջերս ստեղծված օգտատերերի ցուցակը․
- Մուտք գործեք ԻմԴպրոց կայք որպես «Ուսուցիչ»: Դասարանի գլխավոր էջում գտնվող «Իմ դասարանները» ներդիրում, տվյալ դասարանի բաժնում սեղմեք «Աշակերտներ» հղումը։
- Դուք տեսնում եք դասարանի աշակերտների ցուցակը։ Սեղմեք «Վերջին շրջանում ստեղծված օգտատերեր» կոճակը։
- Դուք տեսնում եք վերջերս ստեղծված օգտատերերի ցուցակը, որտեղ առկա են նրանց մուտքանունները և գաղտնաբառերը։ Պահպանեք այն և տպեք։
Ուշադրություն
Եթե երկու շաբաթվա ընթացքում աշակերտներն ինքնուրույն փոխեն գաղտնաբառերը, ապա հին գաղտնաբառերը (որոնք ի սկզբանե գեներացրել է ԻմԴպրոց համակարգը) կանհետանան Ձեր ցուցակից։
Աշակերտների գաղտնաբառերի չպահպանվելու և աշակերտներից որևէ մեկի կողմից գաղտնաբառը մոռանալու դեպքում օգտվեք հետևյալ հղումով տրված ցուցումներից «Ի՞նչ անել, եթե աշակերտը մոռացել է իր գաղտնաբառն ու էլփոստի հասցեն»:
Գրանցել էլեկտրոնային փոստի հասցեով, թե՞ առանց դրա
Օգտատիրոջ անունով (մուտքանուն) գրանցման առանձնահատկությունները
Հատկապես տարրական և միջին դպրոցի շատ աշակերտներ ավելի հեշտ կմտապահեն մուտքանունները։ Եթե համոզված չեք, որ աշակերտն օգտվում է էլեկտրոնային փոստից և լավ հիշում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նրան գրանցեք օգտատիրոջ անունով (մուտքանունով)․ էլեկտրոնային փոստի հասցեն կարելի է հետո էլ ավելացնել։
Օգտատիրոջ անունը (մուտքանունը) պետք է լինի հիշելու և կայք մուտք գործելիս մուտքագրելու համար մատչելի։ Աշակերտին գրանցելուց հետո մուտքանունը հնարավոր չէ խմբագրել, այդ իսկ պատճառով աշակերտի համար բարդ կամ անհասկանալի մուտքանուն մի գրանցեք։
Աշակերտին մուտքանունով գրանցելուց հետո էլեկտրոնային փոստի հասցեն ավելացնելու մանրամասները կարող եք կարդալ հետևյալ հղումներով․ «Ինչպե՞ս աշակերտը խմբագրի «ԻմԴպրոց» կայքի իր պրոֆիլը» և «Ի՞նչ անել, եթե աշակերտը մոռացել է իր գաղտնաբառն ու էլփոստի հասցեն»։
Էլեկտրոնային փոստի հասցեով գրանցման առանձնահատկությունները
Եթե աշակերտին արդեն գրանցել եք էլեկտրոնային փոստի հասցեով, ապա գրանցումից հետո էլեկտրոնային փոստի հասցեն հնարավոր չի լինի փոխարինել մուտքանունով։
Այնուամենայնիվ, եթե Դուք աշակերտների հետ արդեն հաղորդակցվում եք էլեկտրոնային փոստի միջոցով, խորհուրդ է տրվում նրանց գրանցել էլեկտրոնային փոստի հասցեով։ ԻմԴպրոցի բոլոր աշակերտները իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ ստանում են պլանավորված տնային և ստուգողական աշխատանքների վերաբերյալ ծանուցումներ, ինչը կարող է Ձեզ համար շատ օգտակար լինել։
Ուշադրություն
Անկախ նրանից, աշակերտի ԻմԴպրոց կայքի անձնական էջում նշված է էլեկտրոնային փոստի հասցեն, թե ոչ, խորհուրդ է տրվում հիշեցնել ուղարկված տնային հանձնարարությունների մասին:
Ինչո՞ւ է ուսուցչի կողմից աշակերտների գրանցումը հարմար
- Ինքնուրույն գրանցելով աշակերտին՝ Դուք անմիջապես գրանցում եք ամբողջ դասարանը կամ դրա մեծ մասը։
- Ինքնուրույն գրանցելով աշակերտներին՝ Դուք վստահ կլինեք, որ նրանք գրանցվեցին իրենց ուսումնական հաստատությունում և դասարանում։
- Աշակերտներին կարելի է գրանցել նաև առանց էլեկտրոնային փոստի հասցեի։
- Դուք մշտապես ձեռքի տակ կունենաք Իմ Դպրոց կայքում Ձեր աշակերտների մուտքանունները և գաղտնաբառերը։
Ինչպե՞ս համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արված
- Եթե աշակերտը քիչ է օգտվում էլեկտրոնային փոստից, ապա նա կարող է մոռանալ իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ գաղտնաբառը։ Հուսալիության տեսանկյունից, Դուք կարող եք աշակերտին գրանցել օգտատիրոջ անունով (մուտքանունով)։
- Եթե ընտրել եք աշակերտի գրանցման մուտքանունով (ոչ էլեկտրոնային փոստով) տարբերակը, ապա հիշեք, որ գրանցումից հետո մուտքանունը հնարավոր չէ փոփոխել կամ շտկել։
- Եթե Դուք աշակերտին գրանցել եք էլեկտրոնային փոստի հասցեով, ապա գրանցումից հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին ավտոմատ կուղարկվի ԻմԴպրոց կայք մուտք գործելու գաղտնաբառը։ Աշակերտը պետք է մուտք գործի կայք այդ ուղարկված գաղտնաբառով։ Կարևոր է, որ հետագայում աշակերտը չմոռանա կամ չկորցնի գաղտնաբառը։ Քանի որ գաղտնաբառն ավտոմատ է գենարացվում և բարդ է հիշելու համար, ապա աշակերտին խորհուրդ է տրվում իր անձնական էջի կարգավորումներում փոխարինել այն մեկ այլ, առավել հարմար, բայց ոչ շատ պարզ գաղտնաբառով։
- Երբ ուսուցիչն է գրանցում աշակերտին, ԻմԴպրոցում աշակերտի համար ավտոմատ ստեղծվում է անանուն անձնական էջ։ Աշակերտը կարող է իր անձնական էջը թողնել անանուն կամ դարձնել այն հանրային։ Առավել մանրամասն կարդացեք «Գրանցումը ԻմԴպրոց կայքում» դասընթացի «Անձնական տվյալներ, որոնք երևում են օգտատիրոջ պրոֆիլում» տեսական նյութում։
Աշակերտներին ցույց տալ, թե ինչպե՞ս կարելի է խմբագրել ԻմԴպրոց կայքի իրենց անձնական էջը
Մուտք գործելով անձնական էջ, յուրաքանչյուր աշակերտ կարող է՝
- ընտրել և վերբեռնել նկար,
- ավելացնել կամ փոփոխել՝
- էլեկտրանային փոստի հասցեն,
- դերը՝ կայքում,
- անունը, ազգանունը,
- սեռը,
- դասարանը և տառը,
- դպրոցը,
- գաղտնաբառը, - ցանկության դեպքում անձնական էջը դարձնել հանրային: