Ինչպե՞ս պետք է ուսուցիչը նոր աշակերտ ավելացնի իր դասարանում
Եթե Դուք ամբողջ դասարանը միանգամից չեք գրանցել և հիմա ցանկանում եք նոր աշակերտներ ավելացնել կամ էլ դասարան է եկել նոր աշակերտ, ապա պետք է հետևեք հետևյալ հրահանգներին։
Քայլ 1. «Սկիզբ»
Մուտք գործեք Իմ Դպրոց Ձեր անձնական մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»)։
Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։ Վերջինիս գլխավոր էջում Դուք տեսնում եք «Իմ դասարանները» ներդիրը, որտեղ արդեն առկա է ամենաքիչը մեկ դասարան։ Սեղմեք «Աշակերտներ» հղումը։
Քայլ 2. «Ավելացնել օգտատեր»
Բացված պատուհանում Դուք կտեսնեք դասարանի աշակերտների ցուցակը՝ յուրաքանչյուր աշակերտի վերաբերյալ համառոտ տեղեկատվությամբ։ Նոր աշակերտ ավելացնելու համար սեղմեք «Ավելացնել օգտատեր»։
Քայլ 3. «Ավելացնել նոր աշակերտ»
Դուք հայտնվեցիք «Նոր աշակերտի ավելացում (դասարանում)» բաժնում։ Գրանցեք նոր աշակերտին այնպես, ինչպես գրանցել էիք աշակերտներին նախկինում։
- Լրացրեք «Էլեկտրոնային փոստ», «Անուն» և «Ազգանուն» դաշտերը, նշեք «Արական» կամ «Իգական»։
- Սեղմեք
- Սպասեք մինչ էկրանին կհայտնվի օգտատիրոջ բարեհաջող գրանցման վերաբերյալ հաղորդագրությունը։ Ձեր մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեին օգտատերը (աշակերտը) ավտոմատ կստանա ԻմԴպրոց մուտք գործելու գաղտնաբառը։ Մուտք գործելով ԻմԴպրոց՝ նա, ցանկության դեպքում, իր անձնական էջի խմբագրման պատուհանում կարող է փոփոխել գաղտնաբառը։
- Անհրաժեշտության դեպքում կարելի է անմիջապես գրանցել հաջորդ աշակերտին՝ հաջորդաբար լրացնելով «Էլեկտրոնային փոստ», «Անուն», «Ազգանուն», «Արական»/«Իգական» դաշտերը և սեղմել «Ստեղծել»։
Քայլ 4. «Նոր աշակերտների գրանցման ավարտ և գաղտնաբառերի պահպանում»
- Անհրաժեշտության դեպքում ստեղծեք անձնական էջեր՝ Ձեր դասարանի մի քանի նոր աշակերտների համար ①։
- Ավելացմանը զուգընթաց գրանցման տվյալները կհայտնվեն «Վերջերս ավելացրած աշակերտներ (դասարանում)» ցուցակում ②։
- Վերջում անհրաժեշտ է պահպանել ③ կամ տպել ④ գրանցման տվյալները՝ նոր աշակերտներին մուտքանուններ և գաղտնաբառեր տրամադրելու համար։ Ուսուցչին խորհուրդ է տրվում գրանցման տվյալները պահպանել համակարգչում և տպել՝ աշակերտներին բաժանելու համար։
- Նոր աշակերտներին տվյալ դասարանում գրանցելիս գաղտնաբառերի և մուտքանունների ցուցակը պահպանել/տպելուց հետո կարելի է նոր աշակերտների գրանցման գործընթացն ավարտված համարել։ Դրա համար սեղմեք «Դուրս գրվել աշակերտների ավելացման ներդիրից (դասարանում)» կոճակը ⑤։ Դուք կվերադառնաք դասարանի աշակերտների ցուցակին։