Խիտ ծծմբական թթվի հատկությունները
Ուշադրություն
Խիտ ծծմբական թթուն իր հատկություններով խիստ տարբերվում է նոսր ծծմբական թթվից:
Խիտ ծծմբական թթվի համար հատկանշական է այն, որ օքիդացնող և ջուր խլող նյութ է:
Օրինակ՝ եթե բաժակում խառնենք մանրացված շաքարը խիտ ծծմաբական թթվի հետ, ապա շաքարը կածխանա: Այս դեպքում ծծմբական թթուն իրեն առաջին հերթին որպես ջուր խլող նյութ է դրսևորում, ապա` որպես օքսիդիչ:
Շաքարի ածխացումը խիտ ծծմբական թթվով
Խիտ ծծմբական թթվի օքսիդացնող հատկությունը վառ արտահայտվում է մետաղների հետ փոխազդելիս:
Կախված ռեակցիայի ընթանալու պայմաններից և մետաղի ակտիվությունից` խիտ ծծմբական թթուն վերականգնվում է մինչև ծծմբային գազ, ծծումբ կամ ծծմբաջրածին:
Ոչ ակտիվ մետաղների հետ փոխազդեցության օրինակներ՝
պղնձի և խիտ ծծմբական թթվի
փոխազդեցությունը
Ակտիվ մետաղների հետ փոխազդեցության օրինակ`
նատրիումի և խիտ ծծմբական թթվի
փոխազդեցությունը
Խիտ ծծմբական թթուն որպես ուժեղ օքսիդիչ տաքացման պայմաններում փոխազդում է որոշ ոչ մետաղների հետ.
Օրինակ
Ծծմբական թթվի աղերը կոչվում են սուլֆատներ, վերջիններից առավել մեծ նշանակություն ունեն՝
1. պղնձարջասպը` , օգտագործվում է գյուղատնտեսության մեջ` որպես բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու միջոց:
2. անգլիական կամ դառը աղը` , կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական:
3. գլաուբերյան աղը` , օգտագործվում է բժշկության մեջ:
4. երկաթարջասպը` , օգտագործվում է գյուղատնտեսության մեջ` որպես թունաքիմիկատ, թանաքի պատրաստման, փայտի մշակման համար:
5. գիպսը` , օգտագործվում է շինարարության, ճարտարապետության, բժշկության, քանդակագործության մեջ:
6. կալիումի սուլֆատը` , կալիումական պարարտանյութ:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015