
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Հալոգենաջրածիններ: Հալոգենաջրածնային թթուներ | Իմանալ հալոգենաջրածինների ստացումը, հատկությունները |
2. | Քլորաջրածին և աղաթթու | Իմանալ քլորաջրքծնի ստացումը լաբորատոր պայմաններում |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Հալոգենաջրածնային միացության բանաձևի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Կարողանալ տրված մի շարք նյութերի բանաձևերից ընտրել հալոգենաջրածնային միացության բանաձևը |
2. | Քլորաջրածնի մոլեկուլում նեյտրոնների թվի որոշում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Կարողանալ հաշվել հալոգենաջրածնի մոլեկուլում, որը պարունակում է տարբեր իզոտոպներ, նեյտրոնների թիվը: Կրկնել ատոմի կառուցվածքը |
3. | Հալոգենաջրածինների վերաբերյալ ճշմարիտ պնդման ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորղների գիտելիքները հալոգենների և ջրածնի փոխազդեցության արգասիքների հատկությունների վերաբերյալ |
4. | Հալոգենաջրածնի բանաձևի որոշումը՝ ըստ տրված զանգվածի և նյութաքանակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա որոշել հալոգենաջրածնի բանաձևը, եթե հայտնի է դրա զանգվածը և նյութաքանակը: Կրկնել ատոմի կառուցվածքը, հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածներ հասկացությունները |
5. | Քլորաջրածնի զանգվածի որոշումը՝ հայտնի զանգվածով լուծույթում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների ջրում լուծվելու ունակության վերաբերյալ: Կարողանալ որոշել քլորաջրածնի զանգվածը որոշակի զանգվածով լուծույթում |
6. | Առավել վերականգնող հատկություն ունեցող հալոգենաջրածնի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Սովորողը պետք է կարաղանա շարքից ընտրել առավելագույն վերականգնող հատկություն ունեցող հալոգենաջրածինը և հաշվել լուծույթի զանգվածը, որը ստացվում է այն ջրում լուծելիս: Կրկնել «Լուծույթներ» թեման |
7. | Աղաթթվի հետ փոխազդող օքսիդի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածիններին համապատասխան թթուների քիմիական հատկությունների վերաբերյալ: Կրկնել օքսիդների, թթուների քիմիական հատկությունները: Սովորողը պետք է կարողանա շարքից ընտրել օքսիդը, որը փոխազդում է աղաթթվի հետ, կազմել ընթացող ռեակցիայի հավասարումը և կատարել հաշվարկներ |
8. | Ջրածնի և քլորի խառնուրդի ճառագայթումից ստացված նոր խառնուրդի բաղադրության որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները քլորաջրածնի ստացման վերաբերյալ: Սովորողը պետք է որոշի ռեակցիայի(ջրածնի և քլորի խառնուրդ) ավարտից հետո նոր ստացված գազային խառնուրդի բախադրությունը և կատարի հաշվարկներ: Իմանա հալոգենների քիմիական հատկությունները (փոխազդեցությունը մետաղների հետ): |
9. | Յոդաջրածնի քայքայումից առաջացած խառնուրդում պարզ նյութի ծավալային բաժնի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա որոշել յոդաջրածնի ոչ լրիվ տրված ծավալի քայքայումից առաջացած խառնուրդում պարզ նյութի ծավալային բաժինը: Կրկնել խառնուրդների բաղադրության քանակական արտահայտման եղանակները: Զարգացնել խնդիր լուծելու կարողությունը |
10. | Մետաղի յոդիդի զանգվածի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածնական թթուների քիմիական հատկությունների վերաբերյալ: Կարողանալ կազմել ընթացող ռեակցիայի հավասարումը յոդաջրածնական թթվի լուծույթի և մետաղի օքսիդի միջև և կատարել հաշվարկներ: Կրկնել նյութի զանգվածային բաժնի վերաբերյալ տեսությունը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք հալոգենաջրածինների վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա տրված մի շարք նյութերի բանաձևերից ընտրել հալոգենաջրածնային միացության բանաձևը, հաշվել հալոգենաջրածնի մոլեկուլում, որը պարունակումը է տարբեր իզոտոպներ, նեյտրոնների թիվը, որոշել հալոգենաջրածնի բանաձևը, եթե հայտնի է դրա զանգվածը և նյութաքանակը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք հալոգենաջրածինների վերաբերյալ | 00:15:00 | միջին | 9Մ. | Ստուգել սովորղների գիտելիքները հալոգենների և ջրածնի փոխազդեցության արգասիքների հատկությունների, հալոգենաջրածինների ջրում լուծվելու ունակության, համապտասխանող թթուների հատկությունների վերաբերյալ |
2. | Ստուգողական աշխատանք հալոգենաջրածինների վերաբերյալ | 00:35:00 | բարդ | 21Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները հալոգենաջրածինների, քլորաջրածնի ստացման վերաբերյալ: Կարողանալ որոշել հալոգենիդ իոնի զանգվածը հալոգենաջրածնի որոշակի կոնցենտրացիայով լուծույթում: Կրկնել թթուների դիսոցման, դիսոցման աստիճանի վերաբերյա տեսությունները |