
















Հալոգենաջրածիններ: Հալոգենաջրածնային թթուներ:
Հալոգենաջրածիններ ստացվում են ջրածնի և հալոգենների անմիջական փոխազդեցությունից՝
ֆտորածրածին` \((19\)°\(C\)-ում ցնդող հեղուկ է\()\) ստուգվում է ֆտորի և ջրածնի փոխազդեցությունից. որոնք ցանկացած պայմանում փոխազդում են պայթյունով:


Քլորաջրածին՝ \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է\()\) ստացվում է քլորի և ջրածնի փոխազդեցությունից, որոնք փոխազդում են պայթյունով և արեգակնային լույսի ուղղակի ազդեցությամբ կամ տաքացնելիս:

Բրոմաջրածին՝ \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է \()\) ստացվում է բրոմը և ջրածինը տաքացնելիս, որոնք փոխազդում են առանց պայթյունի:


Ուշադրություն
Նշված ռեակցիաները ջերմանջատիչ են:
Յոդաջրածին` \((\)ն.պ. սուր հոտով անգույն գազ է\()\), ստացվում է բյուրեղային յոդի և ջրածնի փոխազդեցությունից, ռեակցիան թույլ ջերմակլանիչ է, այն դանդաղ է ընթանում նույնիսկ տաքացնելիս:


Բարձր էլեկտրաբացասականության հետևանքով կապող էլեկտրոնային զույգը հալոգենաջրածինների մոլեկուլներում շեղված է դեպի հալոգենի ատոմը. հալոգենաջրածինների մոլեկուլներում քիմիական կապը կովալենտային բևեռային է:
Օրինակ՝

Հալոգենաջրածինները ջրում լավ են լուծվում` համապատասխան թթուներ առաջացնելով: Ֆտորաջրածինը խառնվում է ջրի հետ ցանկացած հարաբերությամբ:
Մեկ ծավալ ջրում \(0°C-\)ում լուծվում է \(500\) ծավալ \(НС1\), \(600\) ծավալ \(HBr \) և \(450\) ծավալ \(HI\)
Բարձր լուծելիությունը ջրում թույլ է տալիս ստանալ թթուների խիտ լուծույթներ:

\(HF \)՝ ֆտորաջրածնային (պլավիկյան) թթու
\(HCI\)՝ քլորաջրածնային (աղաթթու) թթու
\(HBr \)՝ բրոմաջրածնային թթու
\(HI \)՝ յոդաջրածնային թթու
Թթվի ուժը \(HF\) — \(НСl\ \)— \(HBr\) — \(HI \) շարքում մեծանում է։
Հալոգենաջրածնային թթուները դիսոցվում են` առաջացնելով ջրածնի կատիոն և հալոգենի անիոն`
Գազային, չոր վիճակում գտնվող հալոգենաջրածինները չեն փոխազդում մետաղների մեծ մասի հետ: Ջրային լուծույթներն օժտված են թթուների ընդհանուր հատկություններով. փոխազդում են մեծ թվով մետաղների, նրանց օքսիդների և հիդրօքսիդների հետ` առաջացնելով աղեր` հալոգենիդներ (ֆտորիդներ, քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ):
ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը
Ուշադրություն
Ակտիվության շարքում ջրածնից հետո գտնվող մետաղները և հալոգենաջրածնային թթուները չեն փոխազդում:

Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015