Ֆոսֆոր, ստացումը և ֆիզիկական հատկությունները
Ֆոսֆորի միակ կայուն իզոտոպն է : Միացություններում ցուցաբերող հիմնական վալենտականություններն են՝ \(III\) և \(V\), իսկ օքսիդացման աստիճանները փոփոխվում են \(-3\)-ից մինչև \(+5\)
Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում, նրա հիմնական միացություններից է կալցիումի ֆոսֆատը, որը մտնում է ֆոսֆորիտների բաղադրության մեջ:

Կալցիումի ֆոսֆատ՝
Ստացումը
Ստացված ֆոսֆորը ցնդում է (սուբլիմվում) և պնդանում մոմանման սպիտակ զանգվածի տեսքով:

Ֆոսֆորն առաջացնում է մի շարք տարաձևություններ: Դրանցից տարածված են սպիտակն ու կարմիրը:

Սպիտակ և կարմիր ֆոսֆորի ֆիզիկական հատկությունները
Կարևոր բնութագրիչներ | Սպիտակ ֆոսֆոր | Կարմիր ֆոսֆոր |
Մոլեկուլի բանաձևը | ||
| Բյուրեղավանդակը | մոլեկուլային | ատոմային |
| Կայունությունը | անկայուն | կայուն |
| Գույնը | դեղնասպիտակավուն | կարմիր |
| Հոտը | սխտորի | հոտ չունի |
Ֆիզիկական վիճակը | մոմանման պինդ նյութ | փոշի |
| Լուծելիությունը ջրում | չի լուծվում | չի լուծվում |
| Լուծելիությունը -ում | լուծվում է | չի լուծվում |
| Թունավորությունը | թունավոր է | թունավոր չէ |
| Օքսիդացումը | օդում ինքնաբոցավառվում է, պահվում է ջրի տակ | \(240°C\)-ից բարձր ջերմաստիճանում |
| Ֆոսֆորեսցենտային Լուսարձակում | առկա է | չկա |
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015