
















IIA խմբի տարրերի ատոմների և պարզ նյութերի հատկությունները
Բերիլիումը` \(Be\), մագնեզիումը` \(Mg\), և հողալկալիական տարրերը` կալցիումը` \(Ca,\) ստրոնցիումը` \(Sr\), և բարիումը` \(Ba\), կազմում են պարբերական համակարգի \(IIA\) խումբը: Դրանք բոլորն ակտիվ մետաղներ են և բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
\(IIA\) խմբի տարրերի չեզոք ատոմների արտաքին էլեկտրոնային շերտը պարունակում է երկու էլեկտրոն, որոնք զույգված են:

Մագնեզիումը, կալցիումը, ստրոնցիումը և բարիումը սպիտակ արծաթափայլ մետաղներ են:

Այս խմբի մեջ է մտնում նաև ռադիում՝ \(Ra՝\) ռադիոակտիվ մետաղը, որը նույնպես արծաթափայլ մետաղ է: Հողալկալիական մետաղների իոնները գունավորում են բոցը.

Քիմիական հատկությունները
\(IIA\) խմբի տարրերը քիմիական փոխազդեցությունների ընթացքում վալենտային էլեկտրոնները հեշտությամբ տրամադրում են այլ տարրերի ատոմների` ուժեղ վերականգնող հատկություններ ցուցաբերելով: Կարգաթվի մեծացման հետ` վերևից ներքև, \(IIA\) խմբի տարրերի վերականգնող հատկություններն ատոմների շառավիղների մեծացման հետ ուժեղանում են․

Հողալկալիական մետաղները՝ \((Ca, Sr, Ba, Ra)\), օդի թթվածնով արագ օքսիդանում են և այդ պատճառով պահվում են կերոսինի մեջ:

Տաքացնելիս բոլոր նշված մետաղներն այրվում են՝ օքսիդ առաջացնելով.
Մագնեզիումի այրումն օդում ուղեկցվում է կուրացնող, պայծառ լույսով.

Մագնեզիումն օդում այրելիս ստացվում է օքսիդի և նիտրիդի խառնուրդ.
\(IIA\) խմբի բոլոր տարրերը սովորական պայմաններում կամ տաքացնելիս փոխազդում են ոչ մետաղների հետ՝ առաջացնելով երկտարր միացություններ.
\(IIA\) խմբի մետաղներից ջրի հետ չի փոխազդում միայն բերիլիումը` պաշտպանիչ շերտի առկայության պատճառով: Մագնեզիումը ջրի հետ սովորական պայմաններում չի փոխազդում, տաքացնելիս փոխազդում է՝ անջատելով ջրածին.
Հողալկալիական մետաղները սովորական պայմաններում ջրի ու թթուների հետ փոխազդում են շատ բուռն.
Բարիումի փոխազդեցությունը ջրի հետ

Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015