
















Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները
Բնական ջրերը լուծված վիճակում կալցիումի ու մագնեզիումի աղեր են պարունակում:
Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ:
Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի \((IV)\) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով.
Նկատելի քանակով իոններ պարունակող ջուրն անվանում են կոշտ: Տարբերում են.
\(1\). Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է.

Ժամանակավոր կոշտությունը կարելի է վերացնել նաև կրակաթով.
\(2\). Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով.
\(3\). Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը:
Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում, բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական եղանակներով:
Բնական ջուրը բաց են թողնում զտիչի միջով, որում լցված է կատիոնիտի նատրիումային ձևը: Տեղի է ունենում իոնափոխանակություն.
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015