
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Դիսոցման աստիճան, թույլ և ուժեղ էլեկտրոլիտներ | Սովորողը պետք է տարբերի ուժեղ և թույլ էլեկտրոլիտները, հիմնավորի քիմիական կապի բնույթի և էլեկտրոլիտի ուժեղության միջև առկա կապը, պատկերացնի դիսոցման աստիճանի ֆիզիկական իմաստը՝ որպես քանակական բնութագրի, նրա կապը կոնցենտրացիայի հետ, փոխանակման ռեակցիաների իոնական հավասարումների ճիշտ գրառում կատարի |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Իոնների քանակների հարաբերության որոշում աղերի լուծույթներում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ գրել աղերի դիսոցման հավասարումները և, օգտվելով քանակաչափական գործակիցներից, գտնել իոնների քանակների հարաբերությունը |
2. | Ուժեղ և թույլ էլեկտրոլիտի ընտրությոուն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել համանուն իոնների քանակը երկու տարբեր էլեկտրոլիտների լուծույթներում՝ առանց հաշվարկի, համեմատելով նրանց ուժը՝ որպես էլեկտրոլիտ |
3. | նյութերի հաղորդականության համեմատումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ տարբերել ոչ հաղորդիչ նյութերը, էլեկտրոլիտները և ոչ էլեկտրոոլիտները, ուժեղ և թույլ էլեկտրոլիտները |
4. | Ուժեղ էլեկտրոլիտների հաղորդականությունը և բաղադրությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ կապ հաստատել ուժեղ էլեկտրոլիտի բաղադրության և նրա լուծույթի հաղորդականության միջև. կարողանալ գրել էլեկտրոլիտի դիսոցման հավասարումը և հաշվել քանակաչափական գործակիցների գումարը |
5. | Իոնի քանակ-աղի զանգված հաշվարկի իրականացում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ գրել էլեկտրոլիտների դիսոցման հավասարումներ և հաշվել իոնների քանակներ |
6. | Մի քանի աղերի լուծույթում իոնների զանգվածային բաժնի համեմատում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ աղերի դիսոցման հավասարումների հիման վրա համեմաել ստացվող իոնների քանակները և համեմատելով իոնների մոլային զանգվածները. կարողանալ հաշվել որոշակի քանակով ընտրած իոնի զանգվածը |
7. | Ուժեղ թթվի ընտրություն և թթվածնի քանակի հաշվարկ՝ նրա նմուշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել թթուն՝ ըստ նկարի, և հաշվել թթվածին տարրի ատոմների քանակը ընրած թթվի որոշակի քանակով նմուշում |
8. | Անիոնների նույն քանակ պարունակող տարբեր աղերի լուծույթներ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ գրել նույն անիոն ունեցող աղերի դիսոցման հավասարումներ, հաշվել երկրորդ աղի զանգվածը՝ ըստ առաջին աղի քանակի. ամրապնդել նյութի քանակ թեման |
9. | Սուլֆատ իոնների զանգվածի հաշվումը թթվի լուծույթում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ հաշվել սուլֆատ իոնների զանգվածը ըստ ծծմբական թթի դիսոցման առաջին և երկրոդ դիսոցման աստիճանների տրված արժեքների |
10. | Ուժեղ թթուների դիսոցման աստիճանի որոշում՝ ըստ իոնների և մոլեկուլների թվի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ գրել թթուների դիսոցման հավասարումները և հաշվել ուժեղ թթվի իրական դիսոցման աստիճանը՝ ըստ իոնների թվի և չդիսոցված մոլեկուլների թվի: Գիտենալ ջրածնի դրական լիցքավորված իոնի անվանումը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ուժեղ և թույլ էլեկտրոլիտների վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ուժեղ և թույլ էլեկտրոլիտների վրաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * գրել աղերի դիսոցման հավասարումները և, օգտվելով քանակաչափական գործակիցներից, գտնել իոնների քանակների հարաբերությունը. * տարբերել ոչ հաղորդիչ նյութերը, էլեկտրոլիտները և ոչ էլեկտրոոլիտները, ուժեղ և թույլ էլեկտրոլիտները. * գրել էլեկտրոլիտների դիսոցման հավասարումներ և հաշվել իոնների քանակներ |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ուժեղ և թույլ էլեկտրոլիտների վերաբերյալ | 00:20:00 | միջին | 10Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ուժեղ և թույլ էլեկտրոլիտների վրաբերյալ: Սովորղը պետք է կարողանա. * համեմատել համանուն իոնների քանակը երկու տարբեր էլեկտրոլիտների լուծույթներում՝ առանց հաշվարկի, համեմատելով նրանց ուժը՝ որպես էլեկտրոլիտի. * աղերի դիսոցման հավասարումների հիման վրա համեմատել ստացվող իոնների քանակները և համեմատելով իոնների մոլային զանգվածները. կարողանալ հաշվել որոշակի քանակով ընտրած իոնի զանգվածը . * գրել նույն անիոնն ունեցող աղերի դիսոցման հավասարումներ, հաշվել երկրորդ աղի զանգվածը՝ ըստ առաջին աղի քանակի. ամրապնդել նյութի քանակ թեման |
2. | Ստուգողական աշխաանք ուժեղ և թույլ էլեկրոլիտների վերաբերյալ | 00:30:00 | բարդ | 13Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ուժեղ և թույլ էլեկտրոլիների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * ընտրել պահանջվող թթուն՝ ըստ նկարի, և հաշվել թթվածին տարրի ատոմների քանակը ընրած թթվի որոշակի քանակով նմուշում. * հաշվել սուլֆատ իոնների զանգվածը՝ ըստ ծծմբական թթի դիսոցման առաջին և երկրոդ դիսոցման աստիճանների տրված արժեքների. * գրել թթուների դիսոցման հավասարումները և հաշվել ուժեղ թթվի իրական դիսոցման աստիճանը՝ ըստ իոնների թվի և չդիսոցված մոլեկուլների թվի, գիտենալ ջրածնի դրական լիցքավորված իոնի անվանումը |