
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Թթուների, հիմքերի ու աղերի դիսոցումը | Սովորողը կարողանա հիմնավորել թթուների ընդհանուր հատկությունները, հիմքերի ընդհանուր հատկությունները, աղերի ընդհանուր հատկություններ չունենալը, կարողանա գրել բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի աստիճանական դիսոցման հավասարումները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտային դիսոցման տեսանկյունից | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ լրացնել բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման տեսության վերաբերյալ նախադասությունում |
2. | Աստիճանաբար չդիսոցվող էլեկտրոլիտի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ էլեկտրոլիտների եռյակից ընտրել աղը՝ ոչ աստիճանաբար դիսոցվող էլկտրոլիտը, գրել նրա դիսոցման հավասարումը և հաշվել մեկ մոլեկուլից ստացվող իոնների թիվը |
3. | Թթվային մնացորդի անվանումն՝ ըստ թթվի մոլային զանգվածի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել թթուների մոլային զանգվածները և անվանել ընտրած թթվի թթվային մնացորդը |
4. | Տարբերել թթվի հիմնայնությունը, ուժը, բաղադրությունը՝ ըստ բանաձևի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ ներկայացնել թթուն՝ ըստ հիմնայնության, ըստ ուժի՝ որպես էլեկտրոլիտ, ըստ բաղադրության՝ քիմիական բանաձևից ելնելով |
5. | Ուժեղ, թույլ էլեկտրոլիտների որոշում, գունավոր, անգույն իոնների ճանաչում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ տարբերել տարաբնույթ հատկանիշներով (ուժեղ, թույլ, գունավոր, անգույն, պարզ, բարդ) էլեկտրոլիտները, հաշվել նրանց մոլային զանգվածները |
6. | Թթվի հիմնայնության և ուժի ընտրություն, անիոնի բաղադրության որոշումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ ընտրել թթուն՝ ըստ հիմնայնության և ուժի, գրել դիսոցման առաջին փուլի հավասարումը և հաշվել ատոմների գումարային քանակը համապատասխան անիոնի՝ տրված քանակում |
7. | Հիմքի ընտրություն ըստ թթվայնության և ուժի, զանգվածի հաշվարկ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ ընտրել հիմքի բանաձևը՝ ըստ նրա թթվայնության և ուժի, գրել նրա դիսոցման առաջին փուլի հավասարումը և հաշվել առաջացած կատիոնի զանգվածը |
8. | Անիոնի քանակի և աղի զանգվածի որոշումը՝ ըստ կատիոնի զանգվածի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ գրել աղի դիսոցման հավասարումը և հաշվել անիոնների քանակը, աղի զանգվածը՝ ըստ կատիոնի տրված զանգվածի |
9. | Աղերի հատկությունների պայմանավորվածությունը իր իոններով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել աղի բաղադրությունը, քիմիական բանաձևը՝ ըստ նրա բաղադրության մեջ մտնող կատիոնի և անիոնի որակական հայտաբերման ռեակցիաների. կարողանալ կատարել զանազան հաշվարկներ |
10. | Աղի քիմիական բանաձևի որոշում՝ ըստ աղի հատկությունների | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ որոշել աղի քիմիական բանաձևը՝ ըստ աղի կատիոնի և անիոնի քիմիական հատկությունների: Վերհիշել և ամրապնդել Ավոգադրոյի օրենքից բխող գազերի խտության վերաբերյալ: Կարողանալ հաշվել կատիոնին բաժին ընկնող էլեկտրոնների քանակը՝ ըստ աղի քանակի |
11. | Աղի քիմիական հատկություն՝ անիոնով պայմանավորված | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ աղի քիմիական հատկության հիման վրա հաշվել համակարգի զանգվածի փոփոխությունը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թթուների, հիմքերի և աղերի դիսոցման վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթուների, հիմքերի և աղերի դիսոցման վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * էլեկտրոլիտների եռյակից ընտրել աղը՝ ոչ աստիճանաբար դիսոցվող էլկտրոլիտը, գրել նրա դիսոցման հավասարումը և հաշվել մեկ մոլեկուլից ստացվող իոնների թիվը * ներկայացնել թթուն՝ ըստ հիմնայնության, ըստ ուժի՝ որպես էլեկտրոլիտ, ըստ բաղադրության՝ քիմիական բանաձևից ելնելով. * տարբերել տարաբնույթ հատկանիշներով (ուժեղ, թույլ, գունավոր, անգույն, պարզ, բարդ) էլեկտրոլիտների իոնները, հաշվել նրանց մոլային զանգվածները |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թթունրի, հիմքերի և աղերի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 10Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթուների, հիմքերի և աղերի դիսոցման վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * համեմատել թթուների մոլային զանգվածները և անվանել ընտրած թթվի թթվային մնացորդը. * ընտրել թթուն՝ ըստ հիմնայնության և ուժի, գրել դիսոցման առաջին փուլի հավասարումը և հաշվել ատոմների գումարային քանակը համապատասխան անիոնի՝ տրված քանակում. * որոշել աղի բաղադրությունը, քիմիական բանաձևը՝ ըստ նրա բաղադրության մեջ մտնող կատիոնի և անիոնի որակական հայտաբերման ռեակցիաների. կարողանալ կատարել զանազան հաշվարկներ |
2. | Ստուգողական աշխատանք թթուների, հիմքերի և աղերի դիսոցման վերաբերյալ | 00:30:00 | բարդ | 17Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթուների, հիմքերի և աղերի դիսոցման վերաբերյալ: Սովորողը պետք է կարողնա. * ընտրել հիմքի բանաձևը՝ ըստ նրա թթվայնության և ուժի, գրել նրա դիսոցման առաջին փուլի հավասարումը և հաշվել առաջացած կատիոնի զանգվածը. * աղի քիմիական հատկության հիման վրա հաշվել համակարգի զանգվածի փոփոխությունը. * կապ ստեղծել աղի կատիոնով և անիոնով պայմանավորված քիմիական հատկությունների և զանգվածի պահպանման օրենքի միջև |