Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Օքսիդավերականգնման ռեակցիաներ Կարողանալ հաշվել տարրերի օքսիդացման աստիճանը միացությունների մոլեկուլներում և դրա հիման վրա առանձնացնել օքսիդավերականգնման ռեակցիաները: Ընկալել օքսիդիչ-օքսիդացում, վերականգնիչ-վերականգնում, էլեկտրոնային հաշվեկշիռ հասկացությունները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Oքսիդավերականգնման ուրվագրի ընտրություն 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ ըտնրել օքսիդավերականգման ռեակցիայի ուրվագիրը և որոշել այլ դասի ռեակցիաներին նրա պատկանելիությունը, ամրապնդել գիտելիքները քիմիական ռեակցիաների դասակարգման հատկանիշների վերաբերյալ
2. Տարրի օքսիդացման աստիճան-վերօքս հատկություն կապը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ կապ հաստատել տարրի ատոմի օքսիդացման աստիճանի և օքսիդավերականգնման ռեակցիաներում նրա ցուցաբերած վերօքս հատկությունների միջև: Ամրապնդել լիցքակիր մասնիկում էլեկտրոնների թիվ հաշվելու սկզբունքները
3. Տարրի օքսիդացման աստիճան-վերօքս հատկություններ կապը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ համապատասխանեցնել տարրի վերօքս հատկությունները տարրի օքսիդացման աստիճանի հետ. հիմնավորել տարրի բարձրագույն, միջանկյալ և ցածրագույն օքսիդացման աստիճանների կապը վերօքս հատկությունների հետ
4. Օքսիդավերականգնման ռեակցիայի ընտրություն և հավասարեցում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ ընտրել օքսիդավերականգնման ռեակցիայի ուրվագիրը, հավասարեցնել այն էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով և պատասխանել գործընթացի տարբեր քայլերին համապատասխանող հարցերի
5. Վերօքս գործընթացում տեղափոխված էլեկտրոնների թիվը 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ կապ հաստատել տարրի օքսիդացման աստիճանի փոփոխության և վերօքս գործընթացի բնույթի միջև, հաշվել տեղափոխված էլեկտրոնների թիվը՝ պատկերացնելով թվային առանցքը
6. Վերօքս ռեակցիայում փոխանցված էլեկտրոնի քանակ-գազի ծավալ կապը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ հավասարեցնել օքսիդավերականգնման ռեակցիայի ուրվագիրը էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, կապ հաստատել փոխանցված էլեեկտրոնների քանակի և անջտված գազի ծավալի միջև
7. Օքսիդիչի վերականգնման արգասիքի զանգվածի հաշվարկ 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ հավասարեցնել տրված ուրվագիրը էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով և հաշվել օքսիդիչի վերականգնումից ստացված նյութի զանգվածը՝ ըստ օքսիդիչի ընդունած էլեկտրոնների քանակի
8. Փոխանցված էլեկտրոնների քանակի հաշվարկ՝ ըստ վերջանյութի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ հաշվել օքսիդավերականգնման ռեակցիայի ընթացքում փոխանցված էլեկտրոնների քանակը՝ ըստ վերականգնիչի օքսիդացումից ստացված վերջանյութի քանակի, ինչպես նաև ծախսված թթվածնի ծավալը՝ ըստ քանակաչափական գործակիցների
9. Ուրվագրի հավասարեցում էլեկտրոնային հաշվեկշի եղանակով 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ հավասարեցնել օքսիդավերականգման ռեակցիայի ուրվագիրը էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, հաշվել որոշակի քանակով վերականգնիչ տարրի տրամադրած էլեկտրոնների քանակը և օքսիդիչ նյութի զանգվածը
10. Ամոնիակի կատալիտիկ օքսիդացման և այրման ուրվագրերի համեմատումը 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Կարողանալ հավասարեեցնել ամոնիակի կատալիտիկ օքսիդացման և այրման ռեակցիաների ուրվագրերը, ընկալել, որ պայմաններից կախված.նույն ելանյութերից կարող են ստացվել տարբեր վերջանյութեր: Կարողանալ համեմատել ելայութերի քանակնրը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ 00:10:00 հեշտ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա * ըտնրել օքսիդավերականնման ռեակցիայի ուրվագիրը և որոշել այլ դասի ռեակցիաներին նրա պատկանելիությունը, ամրապնդել գիտելիքները քիմիական ռեակցիաների դասակարգման հատկանիշների վերաբերյալ. * համապատասխանեցնել տարրի վերօքս հատկությունները տարրի օքսիդացման աստիճանի հետ. հիմնավորել տարրի բարձրագույն, միջանկյալ և ցածրագույն օքսիդացման աստիճանների կապը վերօքս հատկությունների հետ. * կապ հաստատել տարրի օքսիդացման աստիճանի փոփոխության և վերօքս գործընթացի բնույթի միջև, հաշվել տեղափոխված էլեկտրոնների թիվը՝ պատկերացնելով թվային առանցքը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ 00:20:00 միջին 10Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * կապ հաստատել տարրի ատոմի օքսիդացման աստիճանի և օքսիդավերականգնման ռեակցիաներում նրա ցուցաբերած վերօքս հատկությունների միջև: Ամրապնդել լիցքակիր մասնիկում էլեկտրոնների թիվ հաշվելու սկզբունքները. * ընտրել օքսիդավերականգնման ռեակցիայի ուրվագիրը, հավասարեցնել այն էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով և պատասխանել գործընթացի տարբեր քայլերին համապատասխանող հարցերի. * հաշվել օքսիդավերականգնման ռեակցիայի ընթացքում փոխանցված էլեկտրոնների քանակը՝ ըստ վերականգնիչի օքսիդացումից ստացված վերջանյութի քանակի, ինչպես նաև ծախսված թթվածնի ծավալը՝ ըստ քանակաչափական գործակիցների
2. Ստուգողական աշխատանք օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ 00:30:00 բարդ 17Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդավերականգնման ռեակցիաների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * հավասարեցնել օքսիդավերականգնման ռեակցիայի ուրվագիրը էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, կապ հաստատել փոխանցված էլեկտրոնների քանակի և անջատված գազի ծավալի միջև. * հաշվել որոշակի քանակով վերականգնիչ տարրի տրամադրած էլեկտրոնների քանակը և օքսիդիչ նյութի զանգվածը. * հավասարեցնել օքսիդավերականգնման ռեակցիաներին համապատասխանող ուրվագրերը էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով և կատարել զանազան հաշվարկներ՝ հենվելով ինչպես կիսառեակցիաների, այնպես էլ լրիվ հավասարումների վրա