Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մետաղների օքսիդներ: Հիմքեր Կարողանալ կազմել մետաղների օքսիդների բանաձևերը, համապատասխանեցնել օքսիդներին հիմքերը

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Հիմնային օքսիդ չառաջացնող տարրի ընտրությունը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Իմանալ, թե, որ նյութերն են անվանվում օքսիդներ, և որ տարրերի ատոմներն են առաջացնում հիմնային օքսիդներ
2. Օքսիդի բանաձևի ընտրություն 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները անօրգանական հիմնական դասերի դասակարգման վերաբերյալ: Կարողանալ ճանաչել օքսիդի բանաձևը այլ նյութերի բանաձևերի շարքից
3. Օքսիդի անվանումը ըստ բանաձևի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Օքսիդներ» թեմայից. ըստ բանաձևի՝ օքսիդի անվանումը կազմելու կարողությունը
4. Տրված օքսիդին համապատասխանող հիդրօքսիդի բանաձևի որոշումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները մետաղների օքսիդների վերաբերյալ: Կարողանալ կազմել տրված օքսիդին համապատասխանող հիդրօքսիդի բանաձևը
5. Օքսիդի բանաձևի կազմումը ըստ անվանման 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Օքսիդներ» թեմայից և ըստ անվանման օքսիդի բանաձև կազմելու կարողությունը
6. Անլուծելի հիմքի բանաձևի ընտրություն 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները հիմքերի դասակարգման վերաբերյալ: Կարողանալ կազմել հիմքին համապատասխանող օքսիդի բանաձևը և այդ օքսիդում որոշել թթվածնի զանգվածայի բաժինը
7. Ըստ տրված ուրվագծի ռեակցիաների հավասարումների կազմում 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդների քիմիական հատկությունների, ալկալիների դասակարգման և ստացման եղանակների վերաբերյալ: Ամրապնդել ռեակցիայի հավասարում կազմելու և հավասարեցնելու կարողությունը
8. Օքսիդի զանգվածի որոշումը՝ ըստ քայքայված հիդրօքսիդի զանգվածի 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները անլուծելի հիմքերի վերաբերյալ, քայքայման ռեակցիայի հիման վրա օքսիդի զանգվածի որոշելու կարողությունը
9. Օքսիդ առաջացնող տարրի որոշումը՝ ըստ զանգվածային բաժնի 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները թթվածին թեմայի վերաբերյալ: Կարողանալ որոշել օքսիդ առաջացնող տարրի հարաբերական ատոմային զանգվածը` րստ զանգվածային բաժնի:

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք հիմնային օքսիդների իմացության վերաբերյալ 00:07:00 հեշտ 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները հիմնային օքսիդների վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա, թե, որ նյութերն են անվանվում օքսիդներ, և որ տարրերի ատոմներն են առաջացնում հիմնային օքսիդներ, ըստ օքսիդի բանաձևի կազմել օքսիդի անվանումը, կազմել տրված օքսիդին համապատասխանող հիդրօքսիդի բանաձևը:

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք մետաղների օքսիդների վերաբերյալ 00:15:00 միջին 9Մ. Ստուգել սովորողների գիտելիքները մետաղների օքսիդների դրանց քիմիական հատկությունների, ալկալիների դասակարգման և ստացման եղանակների վերաբերյալ:
2. Ստուգողական աշխատանք մետաղների օքսիդների վերաբերյալ 00:25:00 բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները մետաղների օքսիդների վերաբերյալ, ալկալիների ստացման վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա լ որոշել օքսիդ առաջացնող տարրի հարաբերական ատոմային զանգվածը` րստ զանգվածային բաժնի, լուծել խնդիր ալկալիների ստացման վերաբերյալ: