
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Քիմիական ռեակցիաների տեսակները | Քիմիական ռեակցիաների տեսակները |
2. | Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները: Ջերմանջատիչ և ջերմակլանիչ ռեակցիաներ | Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները: Ջերմանջատիչ և ջերմակլանիչ ռեակցիաներ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ռեակցիայի տեսակի որոշում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Իմանալ քիմիական ռեակցիաների տեսակները: Կարողանալ դասակարգել ռեակցիաներն՝ ըստ ելանյութերի և վերջանյութերի որակի և քանակի |
2. | Քիմիական ռեակցիաների և հավասարումների վերաբերյալ պնդումների ամբողջացում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Իմանալ քիմիական ռեակցիաների դասակարգումն՝ ըստ ելանյութերի և վերջանյութերի քանակի, որակի և ջերմէֆեկտի: Իմանալ ջերմաքիմիական ռեակցիաների հավասարում կազմելու օրինաչափությունները |
3. | Ռեակցիայի ջերմաքիմիական հավասարման կազմում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ կազմել ջերմակլանիչ և ջերմանջատիչ քիմիական ռեակցիաների ջերմաքիմիական հավասարումները |
4. | Նշված նյութի գործակցի որոշումը ռեակցիաների տարբեր տեսակներում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ կազմել տարբեր տեսակի (միացման, քայքայման, տեղակալման) ռեակցիաների հավասարումները, ըստ հայտնի ելանյութ (երի)ի և որոշել նշված նյութի անհայտ գործակիցը |
5. | Ռեակցիայի տեսակի և անհայտ նյութի զանգվածի որոշումը ըստ մոլեկուլների թվի փոփոխության | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կիրառել զանգվածի պահպանման օրենքը նյութի զանգվածը որոշելու համար: Տարբերակել ռեակցիաների տեսակն՝ ըստ մոլեկուլների թվի փոփոխության |
6. | Ըստ նյութի ծախսված զանգվածի՝ անջատված ջերմության քանակի որոշումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ըստ ռեակցիայի ջերմաքիմիական հավասարման և այրված նյութի զանգվածի որոշել անշատված ջերմության քանակը |
7. | Ռեակցիայի արգասիքի նյութաքանակի և զանգվածի որոշումը՝ ըստ ելանյութի զանգվածի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարումը և ըստ ելանյութի զանգվածի հաշվել արգասիքի նյութաքանակը և զանգվածը |
8. | Ռեակցիայի ելանյութի զանգվածի և քանակի որոշումն՝ ըստ արգասիքի տրված զանգվածի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարումը և որոշել ռեակցիայի ելանյութի քանակը և զանգվածն՝ ըստ արգասիքի տրված զանգվածի |
9. | Վերջանյութի զանգվածի որոշում, եթե ելանյութերից մեկը վերցված է ավելցուկով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել ավելցուկով վերցված նյութը, ավելցուկի նյութաքանակը, հաշվել վերջանյութի զանգվածը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք « Քիմիական ռեակցիաների տեսակները» թեմայից | 00:10:00 | հեշտ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա դասակարգել ռեակցիաներն՝ ըստ ելանյութերի և վերջանյութերի որակի և քանակի, կազմել ջերմակլանիչ և ջերմանջատիչ քիմիական ռեակցիաների ջերմաքիմիական հավասարումները և կազմել տարբեր տեսակի (միացման, քայքայման, տեղակալման) ռեակցիաների հավասարումները, ըստ հայտնի է (են) ելանյութ (երի)ը և որոշել նշված նյութի անհայտ գործակիցը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Քիմիական ռեակցիաների տեսակները» թեմայից | 00:15:00 | միջին | 8Մ. | Քիմիական ռեակցիաների դասակարգումն՝ ըստ ելանյութերի և վերջանյութերի քանակի, որակի և ջերմէֆեկտի: Սովորողը պետք է իմանա ջերմաքիմիական ռեակցիաների հավասարում կազմելու օրինաչափությունները, կարողանա տարբերակել ռեակցիաների տեսակն՝ ըստ մոլեկուլների թվի փոփոխության, կազմել ռեակցիայի հավասարումը և ըստ ելանյութի զանգվածի հաշվել արգասիքի նյութաքանակը և զանգվածը |
2. | Ստուգողական աշխատանք «Քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ» | 00:25:00 | բարդ | 8Մ. |