
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Նյութի քանակ: Մոլ: Մոլային զանգված | Նյութի քանակ: Մոլ: Մոլային զանգված |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Նյութի քանակի որոշում ըստ նյութի տվյալ քանակում առկա մասնիկների թվի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Իմանալ Ավոգադրոյի թիվը, նյութի քանակ, կառուցվածքային մասնիկ հասկացությունները, կարողանալ կապ հաստատել նրանց միջև և որոշել նյութի քանակն՝ ըստ տվյալ քանակում առկա մասնիկների թվի |
2. | Պարզ նյութի ( Xn) մոլային զանգվածի որոշում`ըստ տարրի ատոմի մոլային զանգվածի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ հաշվել պարզ նյութի մոլային զանգվածը, եթե նրա բանաձևում առկա է ինդեքս |
3. | Պարզ նյութի մոլային զանգվածի որոշում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ որոշել պարզ նյութերի մոլային զանգվաները՝ րստ պարբերական համակարգի |
4. | Հաստատել կամ հերքել նյութի քանակի և մասնիկների թվի միջև կապի վերաբերյալ պնդումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Օգտագործելով նյութի քանակի և այդ քանակում առկա մասնիկների թվի որոշման վերաբերյալ գիտելիքները՝ կարողանալ հաստատել կամ հերքել պնդումը |
5. | Լրացնել բաց թողած բառը՝ ատոմ կամ մոլեկուլ: | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 1Մ. | Օգտագործելով նյութի քանակի վերաբերյալ գիտելիքները՝ կարողանալ տրված առտահայտությունում լրացնել բաց թողած բառը նյութի կարւցվածքային մասնիկների վերաբերյալ |
6. | Երկտարր միացության մոլային զանգվածի հաշվում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 1Մ. | Կարողանալ հաշվել երկտարր միացության մոլային զանգվածը |
7. | Նյութի զանգվածի որոշում՝ ըստ նյութաքանակի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ հաշվել նյութի զանգվածը, եթե հայտնի է նրա նյութաքանակը |
8. | Բյուրեղահիդրատի մոլային զանգվածի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Կարողանալ հաշվել բյուրեղահիդրատի մոլային զանգվածը |
9. | Երկտարր միացության մոլային զանգվածի և տարրի ատոմի մոլային բաժնի հաշվում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Կարողանալ արտածել երկտարր միացության բանաձևն՝ ըստ տարրերի ատոմների զանգվածների հարաբերության, հաշվել մոլային զանգվածը և տարրերից մեկի ատոմի մոլային բաժինը |
10. | Ըստ միացության մոլային զանգվածի տարրի հարաբերական ատոմային զանգվածի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել երկտարր միացությունում անհայտ տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե այտնի է այդ միացության մոլային զանգվածը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ | 00:05:00 | հեշտ | 7Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա Ավոգադրոյի թիվը, նյութի քանակ, կառուցվածքային մասնիկ հասկացությունները, կարողանալ կապ հաստատել նրանց միջև և որոշել նյութի քանակն՝ ըստ տվյալ քանակում առկա մասնիկների թվի, որոշել պարզ նյութերի մոլային զանգվաները՝ րստ պարբերական համակարգի |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանքի հանձնարարություն «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 6Մ. | Ստուգել սովորողների կարողությունը հաշվելու պարզ նյութի, բյուրեղահիդրատի մոլային զանգվածը, տրված արտահայտությունում լրացնել բաց թողած բառը նյութի կառւցվածքային մասնիկների վերաբերյալ |
2. | Ստուգողական աշխատանք «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 8Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները նյութի քանակի և մոլային զանգվածի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա հաստատել կամ հերքել պնդումը, հաշվել երկտարր միացության մոլային զանգվածը և որոշել երկտարր միացությունում անհայտ տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե հայտնի է այդ միացության մոլային զանգվածը |