
















Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` \(n\ \):
Նյութի քանակը տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):
Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և' մեկ մոլ -ին, և' մեկ մոլ \(Br\)-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:
Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:
Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է
Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն` (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):
, կամ`

Ամեդեո Ավոգադրո
(1776 - 1856)
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով` (մոլ), որտեղ \(N\)-ը նյութի կառուցվածքային մասնիկների թիվն է, - ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը:
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման` (մոլ), որտեղ \(M\)-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման` (մոլ), որտեղ \(M\)-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:
Նյութի մոլային զանգվածն արտահայտում են կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը:
Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը\((m)\) և քանակը \((n\)),
ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` \(M-ը\) Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:
Օրինակ՝
Բարդ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով) համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:
Օրինակ՝ \(Mr(HCl)= 36,5\) հետևաբար \(M(HCl)= 36,5\ գ/մոլ\):
Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:
Օրինակ՝ \(Ar(He)= 4\) հետևաբար \(M(He)= 4գ/մոլ\):
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014