Միավորների միջազգային համակարգում լուծույթի քանակական բաղադրության
արտահայտման համար ընդունված է մոլային կոնցենտրացիան (\(Cm\))։
Մոլային կոնցենտրացիան լուծված նյութի քանակի (\(ո\)) և լուծույթի ծավալի (\(V\), լիտրերով) հարաբերությունն է.
Մեկ լիտրում մեկ մոլ նյութ պարունակող լուծույթն անվանվում է միամոլային կամ պարզապես մոլային և գրառվում է այսպես՝ \(1\)Մ կամ Մ (\(Cm\)\(=\)\(1\) մոլ/լ)։
Եթե \(1\) լ լուծույթում \(0,1\) մոլ նյութ է պարունակվում, ապա \(Cm = 0,1\) մոլ/լ։ Այդպիսի լուծույթն անվանվում է դեցիմոլային ու գրառվում է այսպես՝ \(0,1\) Մ։
Ենթադրենք պահանջվում է պատրաստել պղնձի (\(II\)) քլորիդի () մեկ լիտր \(1\) մոլ/ լ կոնցենտրացիայով (մոլային) լուծույթ։
Այդ նպատակով անհրաժեշտ է մեկ մոլ պղնձի (\(II\)) քլորիդ կշռել (մոլային զանգվածը՝ \(M = 135\ \)գ/մոլ), այսինքն՝ \(135\) գ , \(1\) լ տարողությամբ չափակոլբի մեջ ջուր ավելացնել և թափահարելով նյութը՝ լուծել։ Երբ նյութն ամբողջությամբ լուծվի, կրկին ջուր ավելացնել մինչև հեղուկը \(1\)լիտրի չափանիշին հասնի։ Այսպիսով, ստացվում է պղնձի (\(II\)) քլորիդի մեկ լիտր մոլային լուծույթ։
պղնձի (\(II\)) քլորիդ
չափակոլբ