Լուծույթների հատկությունները կախված են լուծույթում պարունակվող նյութի քանակից, ուստի այդ հատկությունները նկարագրելիս պետք է անպայման նշել լուծույթի բաղադրությունը։
Լուծույթի քանակական բաղադրության մոտավոր (որակական) գնահատման նպատակով օգտագործում են խիտ և նոսր լուծույթներ հասկացությունները:
Խիտ լուծույթը լուծված նյութի համեմատաբար մեծ քանակություն է պարունակում՝ այնպես, որ լուծիչի ու լուծվող նյութի քանակությունները համաչափելի են։ Օրինակ' \(8°C\ \)ջերմաստիճանում \(100\) գ ջրում \(160\) գ արծաթի նիտրատ է լուծվում, ուստի ստացվածը խիտ լուծույթ է (\(100\) գրամն ու \(160\) գրամը համաչափելի մեծություններ են)։
Նոսր լուծույթում լուծված նյութի փոքր քանակություն է պարունակվում՝ լուծիչի քանակության հետ անհամաչափելի։ Օրինակ՝ \(8°C\) ջերմաստիճանում \(100\) գ ջրում \(0,02\) գ կալցիումի սուլֆատ է լուծվում, ուստի ստացվածը նոսր լուծույթ է (\(100\) գրամն ու \(0,02\) գրամը համաչափելի մեծություններ չեն)։
Հարկ է ավելացնել, որ խիտ լուծույթ ու հագեցած լուծույթ հասկացությունները չի կարելի նույնացնել։ Լուծույթը կարող է հագեցած լինել, բայց՝ նոսր, իսկ կարող է նաև՝ չհագեցած լինել, բայց՝ խիտ։
Այնուամենայնիվ, նոսր և խիտ հասկացությունները բավական անորոշ են, քանի որ լուծույթում առկա նյութի կոնկրետ քանակությունը չեն բացահայտում։ Մինչդեռ շատ հաճախ հարկավոր է հաշվի առնել, թե այս կամ այն լուծույթն ի՞նչ քանակությամբ նյութ է պարունակում, այսինքն՝ իմանալ լուծույթի ճշգրիտ քանակական բաղադրությունը։
Լուծույթի քանակական բաղադրությունն ընդունված է արտահայտել զանգվածային բաժնով, որը նշանակվում է հունական այբուբենի օմեգա՝ , տառով։
Լուծված նյութի զանգվածային բաժինը լուծված նյութի զանգվածի՝ \(m\) (ն-թ), հարաբերությունն է լուծույթի զանգվածին՝ \(m\) (լ-թ)։
կամ տոկոսներով
Օրինակ
\(400\) գ ջրում \(20°C\) ջերմաստիճանում \(100\) գ կերակրի աղ է () լուծված։ Որոշե՛ք աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։
կերակրի աղ՝ նատրիումի քլորիդ
ջուր
աղի ջրային լուծույթ
Լուծման քայլերը.
1.Նախ որոշենք լուծույթի զանգվածը.
\(m\) (լ-թ) \(= m\) (ջուր) \(+ m\) (աղ), այսինքն՝ \(m\) (լ-թ) \(= 400 + 100 = 500\) գ
2.Ըստ սահմանման՝ որոշենք աղի զանգվածային բաժինը լուծույթում.
այսինքն՝ կամ \(20\)%