Թթուների ստացման եղանակները
Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են
ա) ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից.
բ) համապատասխան աղի և մեկ այլ` ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից.
գ) որոշ այլ փոխազդեցություններից։
Օրինակ՝ ավելի ակտիվ ոչ մետաղները դուրս են մղում պակաս ակտիվները
համապատասխան թթուներից.
համապատասխան թթուներից.
Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):
Թթվածնային թթու է ստացվում նաև այդ թթվի աղի և այլ թթվի փոխազդեցությունից,
եթե.
եթե.
ա) ստացվող թթուն, փոխազդող թթվի համեմատ` ցնդող է.
բ) որպես ռեակցիայի արգասիք՝ ջրում անլուծելի աղ կամ թթու է առաջանում.
Թթուների քիմիական հատկությունները
\(1\).Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի հետ.
լակմուսը` կարմիր, մեթիլօրանժը` մուգ վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը թթուներում չի գունավորվում:
\(2.\) Թթուների և հիմքերի փոխազդեցությունը
Թթուներին առավել բնորոշ է հիմքերի (ինչպես ալկալիների, այնպես էլ` ջրում չլուծվող) հետ փոխազդեցությունը` չեզոքացման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր.
\(3. \)Թթուների և աղերի փոխազդեցությունը
Նման ռեակցիա իրականացնելու համար անհրաժեշտ է ելանյութերն ընտրել այնպես, որ արգասիքների թվում լինի.
ա) անլուծելի թթու.
բ) թույլ թթու.
գ) անկայուն թթու.
դ) անլուծելի աղ.
\(4\). Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են.
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան Քիմիա 8 Երևան 2014