
















Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով՝ իրենց բաղադրիչ տարրի՝ ջրածնի շնորհիվ:
Ուշադրություն
Եղիր զգոն: Ոչ բոլոր թթուների լուծույթները կարելի է համտեսել. դրանց մեջ հանդիպում են հյուսվածքներ քայքայողներ, նույնիսկ թունավորներ:
Թթուները մեծ տարածվածություն ունեն բնության մեջ: Օրինակ՝ կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:



Մրջունները «թշնամիներից» պաշտպանվելու նպատակով արտաթորում են մրջնաթթվի կծու կաթիլներ:

Այս նույն թթուն արկա է եղինջի տերևների «խայթող» մազիկներում:

Ցանկացած թթվի մոլեկուլի բաղադրությունը, անկախ ծագումից (օրգանական, կամ հանքային), արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ , որտեղ \(R\)-ը թթվային մնացորդն է, \(n\)-ը՝ ջրածնի ատոմների թիվը:
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն, վերջինս որոշվում է ըստ մետաղներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
Որոշ հանքային թթուների և թթվային մնացորդների անվանումները
Թթվի անվանումը | Թթվի բանաձևը | Թթվային մնացորդի բանաձևը | Թթվային մնացորդի անվանումը |
Ֆտորաջրածնային (պլավիկյան) | Ֆտորիդ | ||
Քլորաջրածնային(աղղաթթու) | Քլորիդ | ||
Բրոմաջրածնային | Բրոմիդ | ||
Ածխաթթու | Կարբոնատ | ||
Սիլիկաթթու | Սիլիկատ | ||
Ազոտական | Նիտրատ | ||
Օրթոֆոսֆորական (ֆոսֆորական) | Ֆոսֆատ | ||
Ծծմբական | Սուլֆատ | ||
Ծծմբային | Սուլֆիտ | ||
Ծծմբաջրածնային | Սուլֆիդ |
Թթուների դասակարգումը

1.Թթուները դասակարգվում են ըստ բաղադրության՝ ըստ թթվի մոլեկուլում թթվածին տարրի ատոմների առկայության:
Թթվածնային | Անթթվածնային |
Ծծմբական թթու՝ | Քլորաջրածնային՝ \(HCl\) |
Ազոտական թթու՝ | Ֆտորաջրածնային՝ \(HF\) |
Ածխաթթու՝ | Յոդաջրածնային՝ \(HJ\) |
Ծծմբային թթու՝ | Բրոմաջրածնային՝ \(HBr\) |
2. Թթուները դասակարգվում են ըստ հիմնայնության՝ ըստ մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
Հիմնայնություն | Թթուների բանաձևեր |
Միահիմն | \(HF\), \(HCl\), \(HI\), |
Երկհիմն | |
Եռահիմն |
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան ,Քիմիա 8 Երևան 2014