Չեզոք աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ չպարունակող թթվային մնացորդից։
Տարբեր մետաղների չեզոք աղերի օրինակներ՝
Աղի անվանումը | Աղի բանաձը |
Նատրիումի նիտրատ | |
Կալցիումի կարբոնատ | |
Նիկելի (\(II\)) սուլֆատ | |
Կոբալտի (\(II\)) սուլֆատ |
նիկելի (\(II\)) սուլֆատը և նրա լուծույթը
կոբալտի (\(II\)) սուլֆատը և նրա լուծույթը
Թթու աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով դեռևս տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ պարունակող թթվային մնացորդից։
Թթու աղերը բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արգասիքներն են։
Օրինակ՝
Թթու աղերն անվանակարգելիս թթվային մնացորդի անվանմանն ավելացվում է «հիդրո» նախածանցը:
Որոշ թթու աղերի օրինակներ.
Աղի անվանումը | Աղի բանաձևը |
Նատրիումի հիդրոսուլֆատ | |
Կալիումի հիդրոֆոսֆատ | |
Ամոնիումի երկհիդրոֆոսֆատ | |
Կալցիումի հիդրոկարբոնատ |
նատրիումի հիդրոսուլֆիդը՝ և նրա լուծույթը
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան «Քիմիա 8» Երևան 2014