Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ատոմ: Քիմիական տարր Սովորել,թե ինչի՞ց են կազմված նյութերը, իմանալ ատոմ հասկացությունը: Կարողանալ սահմանել քիմիական տարր, պարզ և բարդ նյութերը: Կազմել գաղափար քիմիական միացությունների մասին:
2. Մետաղական և ոչ մետաղական տարրեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ Սովորել տարբերել մետաղական և ոչ մետաղական տարրերը և նրանց ատոմներով առաջացած մետաղական և ոչ մետաղական նյութերը, քիմիական տարածվածությունը բնության մեջ:

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Քիմիական տարրերի դասակարգումը՝ մետաղների և ոչ մետաղների 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ ընտրել մետաղական պարզ նյութ առաջացնող քիմիական տարրերը
2. Ատոմ, քիմիական տարր, պարզ և բարդ նյութ հասկացությունների վերաբերյալ պնդումների հաստատում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ հաստատել կամ հերքել պնդումները ատոմ, քիմիական տարրի,պարզ և բարդ նյութ հասկացությունների վերաբերյալ
3. Մետաղական և ոչ մետաղական պարզ նյութերի տարբերակում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները մետաղական և ոչ մետաղական նյութերի վերաբերյալ
4. Բաց թողնված բառի լրացում 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները քիմիական տարրերի անվանումների և նշանների վերաբերյալ, նախադասության մեջ բաց թողնված բառի լրացման միջոցով:
5. Պարզ նյութերի ագրեգատային վիճակի որոշում 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Կարողանալ որոշել տրված պարզ նյութի ագրեգատային վիճակը
6. Քիմիական տարրերի նշանների անվանունների հիմնավորումը 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Կարողանալ հիմնավորել քիմիական տարրերի նշանները անվանումները
7. Քիմիական նշան, անվանում և արտասանություն 2 տեսակ - մեկնաբանական բարդ 1Մ. Կարողանալ ճիշտ գրել, անվանել և արտասանել տարրի քիմիական նշանը
8. Տարրերի և պարզ նյութերի բնութագրերի համեմատում 2 տեսակ - մեկնաբանական բարդ 1Մ. Կարողանալ նկարագրել տարրերի առաջացրած պարզ նյութերի հատկությունները
9. Քիմիական տարրի հայերեն, լատիներեն անվանումները, քիմիական նշանի կապի հաստատում 2 տեսակ - մեկնաբանական բարդ 5Մ. Ստուգել սովորողների գիտելիքները քիմիական տարրերի անվանումների և նշանների վերաբերյալ

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք «Պարզ և բարդ նյութեր» թեմայի վերաբերյալ 00:10:00 հեշտ 7Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Պպարզ և բարդ նյութ» թեմայի վերաբերյալ: Կարողանալ դասակարգել նյութերը, տարբերակել պարզ և բարդ նյութերը:

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք «Ատոմ, քիմիական տարր» թեմայի վերաբերյալ 00:15:00 միջին 12Մ. Ստուգել սովորաղների գիտելիքները «Ատոմ, քիմիական տարր» թեմայի վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա ատոմ, պարզ և բարդ նյութեր հասկացություները: Կարողանա տարբերակել մետաղական և ոչ մետաղական նյութերը:
2. Ստուգողական աշխատանք «Մետաղական և ոչ մետաղական տարրեր» թեմայի վերաբերյալ 00:20:00 բարդ 5Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Մետաղների և ոչ մետաղներ» թեմայի վերաբերյալ: Սովորողև պետք է կարողանա տարբերել, նկարագրել պարզ և բարդ նյութերը, գրել քիմիական տարրերի նշանները, անվանումները՝ հայերեն և լատիներեն, տարրերի ատոմներով առաջացված պարզ նյութերը: