Ատոմի շառավիղ է համարվում ատոմի արտաքին էլեկտրոնային շերտի հեռավորությունը միջուկից:
Քիմիական տարրերի պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերում ատոմի կարգաթվի մեծածման հետ ավելանում է էլեկտրոնների շերտերի թիվը, և մեծանում ատոմի շառավիղը, էլեկտրոն տալը՝ հեշտանում, վերցնելը՝ դժվարանում, մետաղական հատկությունները՝ ուժեղանում, ոչ մետաղականը՝ թուլանում:
 
Պարբերություններում միջուկի լիցքի մեծացման հետ ավելանում է էլեկտրոնների թիվն արտաքին էլեկտրոնային շերտում, մեծանում է ձգողության ուժը միջուկի և արտաքին էլեկտրոնների միջև, ատոմը սեղմվում է, շարավիղը՝ փոքրանում, էլեկտրոն տալը՝ դժվարանում, վերցնելը՝՝ հեշտանում, մետաղական հատկությունները՝ թուլանում, ոչ մետաղականները՝ ուժեղանում:
Քիմիական տարրի՝ հիմնական վիճակում գտնվող ատոմից էլեկտրոն «պոկելու» և միջուկի « ազդեցության ոլորտից » հեռացնելու համար անհրաժեշտ էներգիան անվանվում է իոնացման էներգիա :
Պարբերություններում, ատոմի շառավղի փոքրացման հետ, իոնացման էներգիան մեծանում է, իսկ խմբերում, ատոմի շառավղի մեծազման հետ՝ փոքրանում:
Իոնացման էներգիան բնութագրում է տարրերի քիմիական հատկությունները: Այսպես՝ \(I\) խմբի  \(s\) -տարրերի իոնացման էներգիան փոքր է, ուստի դրանք օժտված են ցայտուն արտահայտված մետաղական նատկություններով:
 
Իսկ իներտ գազերի քիմիական չեզոքությունը պայմանավորված է իոնացման էներգիայի բարձր արժեքով: