Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Մաքուր նյութեր և խառնուրդներ | Կարողանալ տարբերել մաքուր նյութերը խառնուրդներից, զանազանել համասեռ և անհամասեռ խառնուրդները, տիրապետել դրանց բաղադրիչների բաժանման մեթոդներին |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պնդումներ մաքուր նյութերի և խառնուրդների վերաբերյալ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը տրվածներից՝ մաքուր նյութերի, խառնուրդների և խառնուրդների բաղադրիչների բաժանման վերաբերյալ |
2. | Խառնուրդում առավել մեծ զանգվածային բաժին ունեցող նյութի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ ընտրել առավել մեծ զանգվածային բաժին ունեցող նյութը հավասար նյութաքանակներով երեք նյութերի խառնուրդում և հաշվել նրա զանգվածը |
3. | Խառնուրդում առավել մեծ մոլային բաժին ունեցող նյութի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ ընտրել առավել մեծ մոլային բաժին ունեցող նյութը, հավասար զանգվածներով վերցրած երեք նյութերի խառնուրդում |
4. | Նյութի մաքրումը խառնուկից | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ ընտրել այն նյութը, որը փոխազդելով խառնուկ հանդիսացող նյութի հետ կհեռացնի այն լուծույթից, սակայն նոր խառնուկ չի առաջացնի |
5. | Խառնուրդի մաքրումը և նրա զանգվածային բաժնի հաշվումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել նատրիումի կարբոնատի խառնուրդից նատրիումի քլորիդը մաքրելու համար անհրաժեշտ նյութը և հաշվել խառնուրդի զանգվածային բաժինը տրված նմուշում |
6. | Հիմնական նյութի մաքրումը խառնուկից | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ մաքրել հիմնական նյութը խառնուկից՝ համապատասխան նյութ ընտրելով, և հաշվել խառնուկի զանգվածայի բաժինը |
7. | Աղի մոլային բաժնի հաշվումը անհամասեռ խառնուրդում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ հաշվել աղի մոլային բաժինը այլ աղի հետ նրա առաջացրած անհամասեռ խառնուրդում |
8. | Խառնուրդում նյութի մոլային բաժնի որոշումն՝ ըստ գազի մոլային զանգվածի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել պինդ խառնուրդում բաղադրիչների քանակների հարաբերությունը՝ ըստ ստացված գազային խառնուրդի մոլային զանգվածի |
9. | Չքայքայվող խառնուկի զանգվածային բաժնի որոշումը ըստ անջատված գազի զանգվածի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել չքայքայվող խառնուկի զանգվածային բաժինը ստացվող պինդ մնացորդում՝ ըստ հեռացող թթվածնի զանգվածի |
10. | Պինդ նյութերի խառնուրդի բաղադրության որոշում՝ ըստ գազի ծավալի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել ծծմբից և ածխածնից կազմված պինդ խառնուրդում բաղադրիչների զանգվածային պարունակությունը՝ ըստ դրանց այրումից առաջացած գազերի ծավալի |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք մաքուր նյութեր և խառնուրդներ թեմայի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 6Մ. | *Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը տրվածներից՝ մաքուր նյութերի, խառնուրդների և խառնուրդների բաղադրիչների բաժանման վերաբերյալ. *Կարողանալ ընտրել առավել մեծ մոլային բաժին ունեցող նյութը, հավասար զանգվածներով վերցրած երեք նյութերի խառնուրդում. *Կարողանալ ընտրել նատրիումի կարբոնատի խառնուրդից նատրիումի քլորիդը մաքրելու համար անհրաժեշտ նյութը և հաշվել խառնուրդի զանգվածային բաժինը տրված նմուշում |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք մաքուր նյութեր և խառնուրդներ թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 12Մ. | *Կարողանալ ընտրել առավել մեծ զանգվածային բաժին ունեցող նյութը հավասար նյութաքանակներով երեք նյութերի խառնուրդում և հաշվել նրա զանգվածը. *Կարողանալ մաքրել հիմնական նյութը խառնուկից՝ համապատասխան նյութ ընտրելով և հաշվել խառնուկի զանգվածայի բաժինը. *Կարողանալ որոշել պինդ խառնուրդում բաղադրիչների քանակների հարաբերությունը՝ ըստ ստացված գազային խառնուրդի մոլային զանգվածի |
2. | Ստուգողական աշխատանք մաքուր նյութեր և խառնուրդներ թեմայի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 20Մ. | *Կարողանալ հաշվել աղի մոլային բաժինը այլ աղի հետ նրա առաջացրած անհամասեռ խառնուրդում. *Կարողանալ որոշել չքայքայվող խառնուկի զանգվածային բաժինը ստացվող պինդ մնացորդում՝ ըստ հեռացող թթվածնի զանգվածի. *Կարողանալ որոշել ծծմբից և ածխածնից կազմված պինդ խառնուրդում բաղադրիչների զանգվածային պարունակությունը՝ ըստ դրանց այրումից առաջացած գազերի ծավալի |