
















Մաքուր նյութեր և խառնուրդներ
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:
Ուշադրություն
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է և պնդանում է ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.


Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:
Ուշադրություն
Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:


Ուշադրություն
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:
Օրինակ
Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` \(1\). պարզեցումը, \(2\). ֆիլտրումը, \(3\). բաժանիչ ձագարի կիրառումը, \(4\). մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` \(1.\) շոգիացումը, \(2.\) բյուրեղացումը, \(3.\) թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.

Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010