
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ատոմային օրբիտալների հիբրիդացում | Երկրորդ պարբերության տարրերի ատոմների հիբրիդային (խառնասերում) հնարավորությունները՝ էս-պե, էս-պե-երկու, էս-պե-երեք |
2. | Մոլեկուլների տարածական կառուցվածքը | Կարողանալ տարբերակել քիմիական կապի բևեռայնություն և մոլեկուլի բևեռայնություն հասկացությունները, ճանաչել բևեռային և ոչ բևեռային մոլեկուլները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ճիշտ պնդման ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը ատոմային օրբիտալների հիբրիդացման, մոլեկուլի տարածական կառուցվածքի և մոլեկուլի բևեռայնության վերաբերյալ |
2. | Երկտարր մոլեկուլում տարրերից մեկի հիբրիդային վիճակի որոշումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ որոշել տարրից մեկի հիբրիդային վիճակը երկտարր մոլեկուլում |
3. | Ֆիզիկական տարբեր մեծությունների համեմատումը՝ ըստ բանաձևերի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ համեմատել տարբեր ֆիզիկական մեծություններ՝ մեթանի, ամոնիակի և ջրի մոլեկուլների համար |
4. | Կովալենտային անկյան որոշումը բազմատոմ մոլեկուլում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ որոշել կովալենտային կապերի կազմած անկյան մեծությունը բազմատոմ մոլեկուլում՝ ըստ քիմիական բանաձևի |
5. | Բևեռային կովալենտային կապերով ոչ բևեռային մոլեկուլի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել ոչ բևեռային մոլեկուլը՝ բևեռային կովալենտային կապեր պարունակող բանաձևերի զույգից |
6. | Կովալենտային անկյան որոշումը՝ ըստ քիմիական բանաձևի և պրոտոնների հաշվարկ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ որոշել կովալենտային անկյան մեծությունը ըստ մոլեկուլի տարածական կառուցվածքի հաշվել պրոտոնների քանակը տրված մոլեկուլների որոշակի քանակում |
7. | Մոլեկուլի ընտրություն ըստ հիբրիդային օրբիտալների և կապերի թվի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ ընտրել նյութի մոլեկուլը՝ ըստ նրանում առկա կովալենտային կապերի և հիբրիդային օրբիտալների թվերի, հաշվել որոշակի քանակով մոլեկուլներում նեյտրոնների քանակը |
8. | Oքսիդացման աստիճանի, վալենտականության, սիգմա կապերի թվի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել տարրի օքսիդացման աստիճանի, վալենտականության փոփոխությունն՝ ըստ տրված ուրվագրերի, հաշվել սիգմա կապերի քանակը որոշակի քանակով ելանյութում |
9. | Նյութի ընտրություն՝ ըստ տարրի հիբրիդացման և այրման արգասիքների | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ ընտրել նյութը՝ ըստ նրանում առկա տարրի հիբրիդային վիճակի և այրման արգասիքներում գազային և հեղուկ նյութերի քանակական հարաբերության |
10. | Մոլեկուլի բևեռայնության, նրանում հիբրիդային-էս կապերի թվի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ որոշել մոլեկուլի բևեռայնությունը, նրանում հիբրիդային-էս ատոմային օրբիտալների փոխծածկով առաջացած կապերի թիվը, այրման ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք հիբրիդացման և մոլեկուլների տարածական կառուցվածքի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 5Մ. | *Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը ատոմային օրբիտալների հիբրիդացման, մոլեկուլի տարածական կառուցվածքի և մոլեկուլի բևեռայնության վերաբերյալ. *Կարողանալ համեմատել տարբեր ֆիզիկական մեծություններ՝ մեթանի, ամոնիակի և ջրի մոլեկուլների համար. *Կարողանալ ընտրել ոչ բևեռային մոլեկուլը՝ բևեռային կովալենտային կապեր պարունակող բանաձևերի զույգից |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք հիբրիդացման և մոլեկուլների տարածական կառուցվածքի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 11Մ. | *Կարողանալ որոշել տարրից մեկի հիբրիդային վիճակը երկտարր մոլեկուլում. *Կարողանալ որոշել կովալենտային անկյան մեծությունը՝ ըստ մոլեկուլի տարածական կառուցվածքի, հաշվել պրոտոնների քանակը տրված մոլեկուլների որոշակի քանակում. *Կարողանալ որոշել տարրի օքսիդացման աստիճանի, վալենտականության փոփոխությունն՝ ըստ տրված ուրվագրերի, հաշվել սիգմա կապերի քանակը որոշակի քանակով ելանյութում |
2. | Ստուգողական աշխատանք հիբրիդացման և մոլեկուլների տարածական կառուցվածքի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 23Մ. | *Կարողանալ ընտրել նյութի մոլեկուլը՝ ըստ նրանում առկա կովալենտային կապերի և հիբրիդային օրբիտալների թվերի, հաշվել որոշակի քանակով մոլեկուլներում նեյտրոնների քանակը. *Կարողանալ ընտրել նյութը՝ ըստ նրանում առկա տարրի հիբրիդային վիճակի և այրման արգասիքներում գազային և հեղուկ նյութերի քանակական հարաբերության. *Կարողանալ որոշել մոլեկուլի բևեռայնությունը, նրանում հիբրիդային-էս ատոմային օրբիտալների փոխծածկով առաջացած կապերի թիվը, այրման ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը |