
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Պարբերական համակարգը և տարրերի հատկությունները | Կարողանալ բացատրել տարրերի հատկությունների փոփոխության պարբերականությունը ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի կառուցվածքի պարբերական կրկնությամբ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պարբերական համակարգի կառուցվածքը և տարրերի հատկությունները | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ընտրել բացակայող ճիշտ բառը կամ բառերը պարբերական համակարգի կառուցվածքի վերաբերյալ՝ տրված նախադասության մեջ |
2. | Վալենտային էլեկտրոնների անցումը տրված միացության որոշակի ատոմում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ որոշել որոշակի տարրի ատոմի վալենտային էլեկտրոնների անցումը հիմնական վիճակից գրգռված վիճակին՝ տրված միացության առաջացման ժամանակ |
3. | Տարրերի աոոմային շառավիղների, իոնացման էերգիայի և էլեկտրաբացասականության համեմատումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել տարրերի ատոմային շառավիղները, իոնացման էներգիաները, էլեկտրաբացասականությունները՝ ըստ տարրերի պարբերական համակարգում դրանց դիրքի |
4. | Տարրերի հատկությունների փոփոխությունը խմբերում և պարբերություններում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել տարրերի, դրանց համապատասխանող օքսիդների և հիդրօքսիդների թթվահիմնային հատկությունները՝ ըստ պարբերական համակարգում տարրերի գրաված դիրքի |
5. | Հիդրօքսիդների հիմնային հատկությունների համեմատումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ համեմատել հիդրօքսիդների հիմնային հատկությունները՝ ելնելով համապատասխան մետաղների դիրքից տարրերի պարբերական համակարգում |
6. | Օքսիդների և հիդրօքսիդների թթվային հատկությունների համեմատումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ համեմատել օքսիդների և հիդրօքսիդների թթվային հատկությունները՝ ելնելով պարբերական համակարգում համապատասխան տարրերի գրաված դիրքից |
7. | Իոններին համապատասխանող ատոմների շառավիղների համեմատումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ համեմատել տրված իոններին համապատասխանող ատոմների շառավիղները՝ ելնելով պարբերական համակարգում դրանց դիրքից |
8. | Պարբերությունում առավել ուժեղ մետաղի և ոչ մետաղի ընտրություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ ընտրել տվյալ պարբերության առավել ուժեղ մետաղը և ոչ մետաղը, կազմել երկտարր միացության բանաձևը, գրել ռեակցիաների հավասարումներ և կատարել զանազան հաշվարկներ |
9. | VII Խմբի գլխավոր ենթախմբի HR տիպի թթուների համեմատումը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ համեմատել HR տիպի թթուների ուժը, գրել դրանց ամոնիումային աղերի և ալկալու միջև ընթացող ռեակցիաների հավասարումները, հաշվել անջատված գազի ծավալը՝ օգտվելով արծաթի հալոգենիդների լուծելիություններից, կատարել հաշվարկներ |
10. | Մեծ պարբերությունների նույն խմբի տարրերի կարգաթվերի տարբերության որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ որոշել մեծ պարբերության նույն խմբի տարրերի կարգաթվերի տարբերությունը, գրել համապատասխան ռեակցիաների հավասարումներ դրանց և դրանց միացությունների միջև, կատարել զանազան հաշվարկներ |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք պարբերական համակարգը և տարրերի հատկությունները թեմայի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 6Մ. | *Կարողանալ ընտրել բացակայող ճիշտ բառը կամ բառերը պարբերական համակարգի կառուցվածքի վերաբերյալ տրված նախադասության մեջ. *Կարողանալ համեմատել տարրերի ատոմային շառավիղները, իոնացման էներգիաները, էլեկտրաբացասականությունները՝ ըստ տարրերի պարբերական համակարգում դրանց դիրքի. *Կարողանալ համեմատել հիդրօքսիդների հիմնային հատկությունները՝ ելնելով համապատասխան մետաղների դիրքից տարրերի պարբերական համակարգում |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք պարբերական համակարգը և տարրերի հատկությունները թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 11Մ. | *Կարողանալ որոշել որոշակի տարրի ատոմի վալենտային էլեկտրոնների անցումը հիմնական վիճակից գրգռված վիճակին՝ տրված միացության առաջացման ժամանակ. *Կարողանալ համեմատել օքսիդների և հիդրօքսիդների թթվային հատկությունները՝ ելնելով պարբերական համակարգում համապատասխան տարրերի գրաված դիրքից. *Կարողանալ ընտրել տվյալ պարբերության առավել ուժեղ մետաղը և ոչ մետաղը, կազմել երկտարր միացության բանաձևը, գրել ռեակցիաների հավասարումներ և կատարել զանազան հաշվարկներ |
2. | Ստուգողական աշխատանք պարբերական համակարգը և տարրերի հատկությունները թեմայի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 22Մ. | *Կարողանալ համեմատել տրված իոններին համապատասխանող ատոմների շառավիղները՝ ելնելով պարբերական համակարգում դրանց դիրքից. *Կարողանալ համեմատել HR տիպի թթուների ուժը, գրել դրանց ամոնիումային աղերի և ալկալու միջև ընթացող ռեակցիաների հավասարումները, հաշվել անջատված գազի ծավալը՝ օգտվելով արծաթի հալոգենիդների լուծելիություններից, կատարել հաշվարկներ. *Կարողանալ որոշել մեծ պարբերության նույն խմբի տարրերի կարգաթվերի տարբերությունը, գրել համապատասխան ռեակցիաների հավասարումներ դրանց և դրանց միացությունների միջև, կատարել զանազան հաշվարկներ |