Չորրորդ պարբերության առավել ուժեղ մետաղի և երրորդ պարբերության առավել ուժեղ ոչ մետաղի առաջացրած երկտարր միացության 0.78 մոլ քանակով նմուշը լուծել են ջրում և ստացված լուծույթին ավելացրել համարժեք քանակով չոր արծաթի նիտրատ:
 
Ստացված նստվածքն առանձնացրել են, մնացած լուծույթը գոլորշացրել են, ապա պինդ մնացորդը շիկացրել մինչև հաստատուն զանգված: Որոշի՛ր.
 
1. Որքա՞ն է երկտարր միացության մոլային զանգվածը (գ/մոլ):
 
2. Քանի՞ գրամով է փոխվել (թվի մոդուլը) ստացված լուծույթի զանգվածը, չոր արծաթի նիտրատ ավելացնելուց հետո:
 
3. Քանի՞ գրամով է փոխվել պինդ մնացորդի զանգվածը, այն շիկացնելիս (պատասխանը գրել տասնորդական թվի ճշտությամբ):
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.
 
Պատասխան 3.