Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը Նվազագույն էներգիայի սկզբունքի, Պաուլիի արգելման սկզբունքի և Հունդի կանոնի հիման վրա կարղանալ ներկայացնել ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն՝ ըստ էնեգիական մակարդակների, ենթամակարդակների և օրբիտալների

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Համառոտ գրության ձևով էլեկտրոնային բանաձև-կարգաթիվ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ որոշել տարի կարգաթիվը՝ ըստ համառոտ գրության ձևով ներկայացված տարրի էլեկտրոնային բանաձևի
2. Չզույգված էլեկտրոնների թվի որոշում՝ ըստ տարրի անվանման 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ որոշել չզույգված էլեկտրոնների թիվը տարրի ատոմի հիմնական վիճակում էլեկտրոնային թաղանթի վալենտային շերտ(եր)ում: Գրել տարրի ատոմի էլեկտրոնային բանաձևը և քվանտաբջջային գծապատկերը
3. Հիմնական և գրգռված վիճակներում ատոմի կենտ էլեկտրոնների թիվը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ հաշվել չզույգված էլեկտրոնների թիվը ատոմի էլեկտրոնային թաղանթի վալենտային շերտում՝ ատոմի հիմնական և գրգռված վիճակներում, հենվելով ատոմի էլեկտրոնային թաղանթի քվանտաբջջային գծապատկերի վրա
4. Իոնի էլեկտրոնային բանաձևի որոշում՝ ըստ տարրի նշանի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ որոշել տարրի էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը՝ ըստ դրական և բացասական տարբեր լիցք ունեցող իոնի տրված էլեկտրոնային բանաձևի
5. Էլեկտրոնների քանակի որոշում` ըստ օքսիդում առկա տարրի էլեկտրոնային բանաձևի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ օքսիդի ընդհանուր բանաձևից և տարրի էլեկտրոնային բանաձևից որոշել տարրը և հաշվել էլեկտրոնների ընդհանուր քանակը` որոշակի քանակով օքսիդում
6. Իոնային միացության կատիոնի և անիոնի էլեկտրոնային բանաձևերի ընտրություն 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ ընտրել տրված իոնային միացության կատիոնին և անիոնին համապատասխանող էլեկտրոնային բանաձևերը, հաշվել որոշակի քանակով միացությունում առկա իոնին համապատասխանող էլեկտրոնների քանակը
7. Թթվի բանաձևի արտածում՝ ըստ էլեկտրոնների թվի և աղի զանգվածի հաշվարկի 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ արտածել թթվածնավոր թթվի քիմիական բանաձևը՝ ըստ թթվածին տարրին բաժին ընկնող էլեկտրոնների քանակի: Գրել թթվի և ալկալու միջև ընթացող չեզոքացման ռեակցիայի հավասարումը և հաշվել ստացված աղի զանգվածը
8. Տարրի որոշում՝ ըստ ատոմի գրգռված վիճակի էլեկտրոնային բանաձևի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ որոշել տարրը՝ ըստ նրա ատոմի գրգռված վիճակի էլեկտրոնային բանաձևի, որոշել տարրի պարզագույն ջրածնային միացության բանաձևը՝ ըստ հիմնական վիճակում նրա ատոմի էլեկտրոնային բանաձևի, գրել համապատասխան ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ
9. Էլեկտրոնային բանաձի միջոցով նյութի նույնականացում, հաշվարկներ 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ նույնականացնել տարրը էլեկտրոնային բանաձի միջոցով, որոշել նյութի քիմիական բանաձևը գործակիցների միջոցով և կատարել զանազան հաշվարկներ
10. Ալկալու բացահայտումն՝ ըստ մոլեկուլում առկա էլեկտրոնների թվի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ որոշել տարրը՝ ըստ նրա ատոմի գրգռված վիճակի էլեկտրոնային բանաձևի, ալկալու բացահայտումը ըստ նրա մոլեկուլում առկա էլեկտրոնների թվի, դրանց փոխազդեցության ռեակցիայի հավասարման հիման վրա կատարել տարբեր հաշվարկներ

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք էլեկտրոնային շերտերի կառուցվածքի վերաբերյալ 00:10:00 հեշտ 10Մ. *Կարողանալ որոշել տարի կարգաթիվը՝ ըստ համառոտ գրության ձևով ներկայացված տարրի էլեկտրոնային բանաձևի. *Կարողանալ հաշվել չզույգված էլեկտրոնների թիվը ատոմի էլեկտրոնային թաղանթի վալենտային շերտում՝ ատոմի հիմնական և գրգռված վիճակներում, հենվելով ատոմի էլեկտրոնային թաղանթի քվանտաբջջային գծապատկերի վրա. *Կարողանալ օքսիդի ընդհանուր բանաձևից և տարրի էլեկտրոնային բանաձևից որոշել տարրը և հաշվել էլեկտրոնների ընդհանուր քանակը որոշակի քանակով օքսիդում

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք էլեկտրոնային շերտերի կառուցվածքի վերաբերյալ 00:20:00 միջին 12Մ. *Կարողանալ որոշել չզույգված էլեկտրոնների թիվը տարրի ատոմի հիմնական վիճակում էլեկտրոնային թաղանթի վալենտային շերտ(եր)ում: Գրել տարրի ատոմի էլեկտրոնային բանաձևը և քվանտաբջջային գծապատկերը. * Կարողանալ ընտրել տրված իոնային միացության կատիոնին և անիոնին համապատասխանող էլեկտրոնային բանաձևերը, հաշվել որոշակի քանակով միացությունում առկա իոնին համապատասխանող էլեկտրոնների քանակը. *Կարողանալ որոշել տարրը՝ ըստ նրա ատոմի գրգռված վիճակի էլեկտրոնային բանաձևի, որոշել տարրի պարզագույն ջրածնային միացության բանաձևը ըստ հիմնական վիճակում նրա ատոմի էլեկտրոնային բանաձևի, գրել համապատասխան ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ
2. Ստուգողական աշխատանք էլեկտրոնային շերտերի կռուցվածքի վերաբերյալ 00:25:00 բարդ 18Մ. *Կարողանալ արտածել թթվածնավոր թթվի քիմիական բանաձևը՝ ըստ թթվածին տարրին բաժին ընկնող էլեկտրոնների քանակի: Գրել թթվի և ալկալու միջև ընթացող չեզոքացման ռեակցիայի հավասարումը և հաշվել ստացված աղի զանգվածը. *Կարողանալ նույնականացնել տարրը էլեկտրոնային բանաձի միջոցով, որոշել նյութի քիմիական բանաձևը գործակիցների միջոցով և կատարել զանազան հաշվարկներ. *Կարողանալ որոշել տարրը՝ ըստ նրա ատոմի գրգռված վիճակի էլեկտրոնային բանաձևի, ալկալու բացահայտումը՝ ըստ նրա մոլեկուլում առկա էլեկտրոնների թվի, դրանց փոխազդեցության ռեակցիայի հավասարման հիման վրա կատարել տարբեր հաշվարկներ