Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացումը Պատկերացնել ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացման քայլաշարը և յուրաքանչյուր քայլի նվաճումը՝ հույն փիլիսոփա Դեմոկրիտից մինչև մեր օրերը
2. Ներատոմային մասնիկներ կարողանալ տարբերել ներատոմային մասնիկները տարրական մասնիկների մեջ, գիտենալ նրանց հարաբերական լիցքի և զանգվածի թվային արժեքները.

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ատոմի կառուցվածք, ներատոմային մասնիկներ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Գիտենալ ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացումները, այն երևույթները, որոնք կասկածի տակ էին առնում ատոմի անբաժանելիության սկզբունքը, իմանալ ներատոմային մասնիկների հարաբերական լիցքը և զանգվածը, ՊՀ-ում տարրի ատոմային համարի (կարգաթվի) ֆիզիկական իմաստը
2. Տարրական մասնիկների բնութագիրը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ տարբերել ներատոմային մասնիկները՝ պրոտոն, նեյտրոն, էլեկտրոն այլ տարրական մասնիկներից, օրինակ՝ ալֆա-մասնիկից, մտապահել դրանց որոշ բնութագրերը՝ նշանը, հարաբերական լիցքը, զանգվածը. համեմատել ատոմի միջուկի չափերը ատոմի չափերի հետ
3. Որոշակի քանակով էլեկտրոնի զանգվածի որոշումը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ որոշել որոշակի քանակով էլեկտրոնների զանգվածը՝ գրամներով՝ ըստ զ.ա.մ.-երով արտահայտված մեկ էլեկտրոնի զանգվածի. ամրապնդել նյութի քանակի վերաբերյալ պատկերացումները
4. Պրոտոնների քանակի որոշումը՝ ըստ տարրի կարգաթվի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ հաշվել պրոտոնների քանակների գումարը կամ տարբերությունը՝ ըստ տարրերի կարագաթվերի, ամրապնդել կարգաթվի ֆիզիկակն իմաստը
5. Ըստ պրոտոնների քանակի՝ մոլային զանգվածի հաշվում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ հաշվել տարրի ատոմային համարը՝ կարգաթիվը, ըստ ատոմնրում առկա պրոտոննրի քանակի, ապա՝ համապատասխան պարզ նյութի մոլային զանգվածը. ընկալել, որ պրոտոնի զանգվածը զ.ա.մ.-երով և մոլային զանգվածը գ/մոլ-երով արտահայտված թվապես հավասար են
6. Պրոտոնների քանակի որոշումը՝ ըստ տարրերի կարգաթվերի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ գրել տրված կարգաթիվ ունեցող տարրերին համապատասխանող պարզ նյութերի միջև ընթացող ռեակցիայի հավասարում և որոշել պրոտոնների քանակը ստացված բարդ նյութի որոշակի քանակում. ամրապնդել պարզ նյութ, բարդ նյութ, միացման ռեակցիա հասկացությունները
7. Պրոտոնների թվի հաշվարկ տարրի առաջացրած օքսիդի մոլեկուլում 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ հաշվել տարրի առաջացրած օքսիդի մոլեկուլում պրոտոննրի թիվը՝ ըստ տարրի կարգաթվի և օքսիդացման աստիճանի
8. Էլեկտրոնների քանակի որոշում՝ ըստ ծածկագրված նյութի բանաձևի և զանգվածի հաշվում 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ հաշվել ռեակցիների շղթայում ծածկագրված նյութի մեկ մոլում էլեկտրոնների քանակը և զանգվածը՝ ըստ ստացված աղում պարունակվող պրոտոնների քանակի. ամրապնդել գիտելիքները նյութի քանակի, քիմիական ռեակցիաների վերաբերյալ
9. Տարրի ջրածնային միացության որոշումը՝ ըստ իոնի պրոտոնների թվի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ որոշել տարրի կարգաթիվը՝ ըստ տարրի իոնում պարունակվող պրոտոնների թվի, կազմել համապատասխան ջրածնային միացության քիմիական բանաձևը, հաշվել նրա մոլային զանգվածը
10. Կարգաթվերի որոշում՝ պրոտոնների գումարի և տարբերության միջոցով 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ որոշել երկու տարրերի կարգաթվերը՝ ըստ դրանց միջուկներում պարունակվող պրոտոնների գումարի և տարբերության, որոշել նաև համապատասխան իոնի լիցքը և իոնի որոշակի քանակում պարունակվող էլկրոնների քանակը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացման մասին 00:10:00 հեշտ 6Մ. *Գիտենալ ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացումները, այն երևույթները, որոնք կասկածի տակ էին առնում ատոմի անբաժանելիության սկզբունքը, իմանալ ներատոմային մասնիկների հարաբերական լիցքը և զանգվածը, ՊՀ-ում տարրի ատոմային համարի (կարգաթվի) ֆիզիկական իմաստը. *Կարողանալ որոշել որոշակի քանակով էլեկտրոնների զանգվածը՝ գրամներով՝ ըստ զ.ա.մ.-երով արտահայտված մեկ էլեկտրոնի զանգվածի. ամրապնդել նյութի քանակի վերաբերյալ պատկերացումները. *Կարողանալ հաշվել տարրի ատոմային համարը՝ կարգաթիվը, ըստ ատոմնրում առկա պրոտոննրի քանակի, ապա՝ համապատասխան պարզ նյութի մոլային զանգվածը. ընկալել, որ պրոտոնի զանգվածը զ.ա.մ.-երով և մոլային զանգվածը գ/մոլ-երով արտահայտված թվապես հավասար են

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացման մասին 00:20:00 միջին 9Մ. *Կարողանալ տարբերել ներատոմային մասնիկները՝ պրոտոն, նեյտրոն, էլեկտրոն այլ տարրական մասնիկներից, օրինակ՝ ալֆա-մասնիկից, մտապահել դրանց որոշ բնութագրերը՝ նշանը, հարաբերական լիցքը, զանգվածը. համեմատել ատոմի միջուկի չափերը ատոմի չափերի հետ. *Կարողանալ գրել տրված կարգաթիվ ունեցող տարրերին համապատասխանող պարզ նյութերի միջև ընթացող ռեակցիայի հավասարում և որոշել պրոտոնների քանակը ստացված բարդ նյութի որոշակի քանակում. ամրապնդել պարզ նյութ, բարդ նյութ, միացման ռեակցիա հասկացությունները. *Կարողանալ հաշվել ռեակցիների շղթայում ծածկագրված նյութի մեկ մոլում էլեկտրոնների քանակը և զանգվածը՝ ըստ ստացված աղում պարունակվող պրոտոնների քանակի. ամրապնդել գիտելիքները նյութի քանակի, քիմիական ռեակցիաների վերաբերյալ
2. Ստուգողական աշխատանք ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացման մասին 00:25:00 բարդ 22Մ. *Կարողանալ հաշվել տարրի առաջացրած օքսիդի մոլեկուլում պրոտոննրի թիվը՝ ըստ տարրի կարգաթվի և օքսիդացման աստիճանի. *Կարողանալ որոշել տարրի կարգաթիվը ըստ տարրի իոնում պարունակվող պրոտոնների թվի, կազմել համապատասխան ջրածնային միացության քիմիական բանաձևը, հաշվել նրա մոլային զանգվածը. *Կարողանալ որոշել երկու տարրերի կարգաթվերը՝ ըստ դրանց միջուկներում պարունակվող պրոտոնների գումարի և տարբերության, որոշել նաև համապատասխան իոնի լիցքը և իոնի որոշակի քանակում պարունակվող էլկրոնների քանակը