
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Էլեկտրոնի ալիքամասնիկային երկվությունը, ատոմային օրբիտալ | Ատոմային օրբիտալը դիտարկել որպես միջուկաշուրջ տիրույթում էլեկտրոնի գտնվելու առավել հավանական վիճակ |
2. | Քվանտային թվերը-էլեկտրոնի բնութագրիչներ | Կարողանալ բացատրել էլեկտրոնի քվանտային մոդելը՝ չորս քվանտային թվերի միջոցով |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ճիշտ պատասխանի ընտրություն օրբիտալ և քվանտային թվերի շուրջ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ պատասխանել տարբեր հարցերի՝ ատոմային օրբիտալների և քվանտային թվերի վերաբերյալ |
2. | Օրբիտալների և էլեկտրոնների թվի որոշումը ենթամակարդակում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ որոշել օրբիտալների թիվը և էլեկտրոնների առավելագույն թիվը տվյալ ենթմակարդակում |
3. | Գլխավոր և օրբիտալային քվանտային թվերի որոշումն՝ ըստ ենթամակարդակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ որոշել գլխավոր և օրբիտալային քվանտային թվերի արժեքնեերը՝ ըստ ենթամակարդակների |
4. | Էլեկտրոնների էներգիայի համեմատումը՝ ըստ գլխավոր քվանտային թվի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել նույն օրբիտալային քվանտային թվով, սակայն տարբեր գլխավոր քվանտային թվով բնութագրվող էներգիական ենթմակարդակներում գտնվող էլեկտրոնների էներգիան: Հաշվել օրբիտալների և էլեկտրոնների առավելագույն թիվը ընտրած ենթամակարդակում |
5. | Տարրի կարգաթվի որոշում՝ ըստ ընտրված ենթամակարդակում առկա էլեկտրոնների թվի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել առավել մեծ էներգիա ունեցող ենթամակարդակը, կիրառելով Կլեչկովսկու կանոնը, գտնել ընտրած ենթամակարդակում որոշակի թվով էլեկտրոն պարունակող տարրի կարգաթիվը՝ տարրերի պարբերական համակարգում |
6. | Օքսիդի բանաձևի գտնելը՝ ըստ ենթամակարդակում էլեկտրոնների թվի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել այն ենթամակարդակը՝ տրվածներից, որում գտնվող էլեկտրոնի էներգիան առավել փոքրն է, կազմել ընտրված ենթամակարդակում որոշակի թվով էլեկտրոն պարունակող տարրի բարձրագույն օքսիդի բանաձևը |
7. | Տարրի կարգաթվի որոշում՝ ըստ որոշակի ենթամակադակում առկա էլեկտրոնների թվի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ որոշել տարրի կարգաթիվը՝ ըստ 3p ենթամակարդակում առկա էլեկտրոնների թվի. տարրի բարձրագույն օքսիդի զանգվածը, որն անհրաժեշտ է համապատասխան թթվի լուծույթ ստանալու համար |
8. | Տարրի որոշում՝ ըստ արտաքին էլեկտրոնային շերտի կառուցվածքի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ որոշել քիմիական տարրը՝ ըստ ատոմի էլեկտրոնային թաղանթի արտաքին շերտի կառուցվածքի, գտնել այդ տարրի համապատասխան օքսիդի որոշակի զանգվածում առկա ընդհանուր էլեկտրոնների քանակը |
9. | Իոնում առկա էլեկտրոնների թվի որոշումը՝ ըստ ատոմի էլեկտրոնների | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ գտնել տարրը, ըստ նրա էլեկտրոնային թաղանթի որոշակի ենթամակարդակում առկա էլեկտրոնների թվի: Հաշվել այդ տարրի իոնում էլեկտրոնների թիվը, գրել համապատասխան պարզ նյութի ռեակցիաների հավասարումները ալկալու ու թթվի հետ և հաշվել անջատված գազի ծավալը |
10. | Տարրի օքսիդի բանաձևի արտածումն` ըստ էլեկտրոնային թաղանթի կառուցվածքի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ արտածել տարրի օքսիդի բանաձևը` ըստ տարրի երրորդ էներգիական մակարդակի կառուցվածքի, և վերականգնման համար անհրաժեշտ ջրածնի ծավալի: Գտնել +3 օքսիդացման աստիճանով իոնի երրորդ էլեկտրոնային շերտում առկա էլեկտրոնների թիվը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ատոմային օրբիտալ, քվանտային թվեր թեմայի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 10Մ. | *Կարողանալ պատասխանել տարբեր հարցերի՝ ատոմային օրբիտալների և քվանտային թվերի վերաբերյալ. *Կարողանալ որոշել գլխավոր և օրբիտալային քվանտային թվերի արժեքնեերը ըստ ենթամակարդակների. *Կարողանալ ընտրել առավել մեծ էներգիա ունեցող ենթամակարդակը, կիրառելով Կլեչկովսկու կանոնը, գտնել ընտրած ենթամակարդակում որոշակի թվով էլեկտրոն պարունակող տարրի կարգաթիվը տարրերի պարբերական համակարգում |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ատոմային օրբիտալ, քվանտային թվեր թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 11Մ. | *Կարողանալ որոշել օրբիտալների թիվը և էլեկտրոնների առավելագույն թիվը տվյալ ենթմակարդակում. *Կարողանալ ընտրել այն ենթամակարդակը տրվածներից, որում գտնվող էլեկտրոնի էներգիան առավել փոքրն է, կազմել ընտրված ենթամակարդակում որոշակի թվով էլեկտրոն պարունակող տարրի բարձրագույն օքսիդի բանաձևը. *Կարողանալ որոշել քիմիական տարրը` ըստ ատոմի էլեկտրոնային թաղանթի արտաքին շերտի կառուցվածքի, գտնել այդ տարրի համապատասխան օքսիդի որոշակի զանգվածում առկա ընդհանուր էլեկտրոնների քանակը |
2. | Ստուգողական աշխատանք ատոմային օրբիտալ, քվանտային թվեր թեմայի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 23Մ. | *Կարողանալ որոշել տարրի կարգաթիվը՝ ըստ 3p ենթամակարդակում առկա էլեկտրոնների թվի. տարրի բարձրագույն օքսիդի զանգվածը, որն անհրաժեշտ է համապատասխան թթվի լուծույթ ստանալու համար. *Կարողանալ գտնել տարրը, ըստ նրա էլեկտրոնային թաղանթի որոշակի ենթամակարդակում առկա էլեկտրոնների թվի: Հաշվել այդ տարրի իոնում էլեկտրոնների թիվը, գրել համապատասխան պարզ նյութի ռեակցիաների հավասարումները ալկալու ու թթվի հետ և հաշվել անջատված գազի ծավալը. *Կարողանալ արտածել տարրի օքսիդի բանաձևը` ըստ տարրի երրորդ էներգիական մակարդակի կառուցվածքի և վերականգնման համար անհրաժեշտ ջրածնի ծավալի: Գտնել +3 օքսիդացման աստիճանով իոնի երրորդ էլեկտրոնային շերտում առկա էլեկտրոնների թիվը |