
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը | Ներկայացվում են ձ-ծ-ց բաղաձայնների արտասանության և ուղղագրության կանոնները: |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Լրացրո՛ւ տառերը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Տրված բառերի բաց թողած տեղերում պիտի ավելացնի համապատասխան տառը, ապա պիտի որոշի, թե ինչ հնչյունով է արտասանվում այդ բառի մեջ լրացված տառը: |
2. | Գտի՛ր նույնարմատ բառերը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Տրված բառերից պիտի ընտրի նույն արմատն ունեցող բառերը: Ապա պիտի արտասանի ընտրած բառերը և որոշի, թե ինչ հնչյուն է լսվում: |
3. | Առանձնացրո՛ւ ածանցավոր բառը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Առաջադրանքը երկու քայլից է. նախ պիտի տրված բառերից առանձնացնի նույն ածանցն ունեցող բառերը, ապա տրված բառերից մեկի արմատով և գտած ածանցով նոր բառ կազմի: |
4. | Արտահայտի՛ր մեկ բառով | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Տրված բառակապակցությունները պիտի անվանի մեկ բառով և բացատրի գտած բառի ուղղագրությունը: |
5. | Գտի՛ր ավելորդը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Տրված չորս բառից պիտի ընտրի ավելորդը և ապացւոցի, որ հենց այդ բառն է այդ շարքում ավելորդ: |
6. | Գտի՛ր հոմանիշը կամ հականիշը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 5Մ. | Պիտի գտնի տրված բառերի հոմանիշները, հականիշները, ապա բառակազմական վերլուծության ենթարկի գտած բառը: |
7. | Ավելացրո՛ւ բառը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Տրված նախադասության մեջ աշակերտը պիտի ավելացնի տրված երկու բառերից մեկը, ապա պիտի բացատրի ուղղագրությունը: |
8. | Գտի՛ր արմատները և միացրո՛ւ | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 8Մ. | Առաջադրանքը երկու քայլից է. առաջին քայլով պիտի գտնեն բառերն ըստ հրահանգի, երկրորդ քայլով պիտի գտած արմատները միացնեն և ստանան նոր բառ՝ տրված կաղապարի համաձայն: |
9. | Գուշակի՛ր բառը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 6Մ. | Պետք է գուշակի բառն ըստ հարցադրման կամ նկարագրության: Ապա պիտի գտնի պատասխանն այն մասին, թե ինչպես է գրվում կամ արտասանվում բառը: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը | 00:06:00 | հեշտ | 10Մ. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. թեմայից ձեռք բերած գիտելիքի և կիրառելու կարողության ամրապնդում: |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը | 00:07:00 | հեշտ | 13Մ. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. անցած նյութի ամրապնդում: |
2. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը | 00:10:00 | միջին | 7Մ. | Ձ-ծ-ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. թեմայից ձեռք բերած գիտելիքի և կիրառելու կարողության ստուգում: |