Ձ – Ծ – Ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Լսվող ց և ծ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ
ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել
Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ
ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն
1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն), դարձյալ (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն), դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ (հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք, փորձագետ, անփորձ):
2. Ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ դաղձ, դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:
3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):