
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Բառեր և իմաստներ | Սահմանված է բառը՝ համապատասխան օրինակներով: Ավելի մանրամասն բացատրություններ, այդ թվում նաև տեղեկություններ մենիմաստ և բազմիմաստ բառերի, ուղիղ և փոխաբերական իմաստների մասին տրվում են կից տեսանյութում |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պատասխանի՛ր մեկ բառով | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Պահանջվում է պատասխանել հարցին՝ գրելով տրված իմաստն արտահայտող բառը |
2. | Ո՞րն է ավելորդ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Փուչիկներից երեքի վրա գրված բառերը իմաստային ընդհանրություն ունեն, իսկ չորրորդը՝ ոչ: Պահանջվում է նշել այդ փուչիկը |
3. | Գրի՛ր բառը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1.5Մ. | Առաջադրանքում բառի իմացությունը զուգակցվում է և ուղղագրությանը: Հարկավոր է գտնել տրված իմաստն արտահայտող բառը, որը ուղղագրական արժեք ունի: Առաջադրանքին կցված նկարը կարող է օգնել բառը գտնելուն |
4. | Ուղի՞ղ իմաստ, թե՞ փոխաբերական | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Պահանջվում է որոշել՝ բառակապակցության մեջ այս կամ այն բառը ո՞ր իմաստով է գործածվել՝ ուղի՞ղ, թե՞ փոխաբերական |
5. | Նշի՛ր նախադասությունը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Հարկավոր է նշել, թե տրված երկու նախադասություններից որի մեջ փոխաբերաբար գործածված բառ կա |
6. | Որոշի՛ր բառի իմաստը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Պահանջվում է նշել, թե այս կամ այն բառը տրված իմաստներից որով է գործածվել նախադասության մեջ |
7. | Բառակապակցություն՝ բառի փոխաբերական իմաստով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Հարկավոր է որոշել, թե տրված երեք բառերից ո՛րը այս կամ այն բառի հետ կգործածվի փոխաբերական իմաստով |
8. | Մե՞կ իմաստ, թե՞ մեկից ավելի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Պահանջվում է տրված բառերից ընտրել մենիմաստ կամ բազմիմաստ բառը |
9. | Նո՞ւյն իմաստն է, թե՞ տարբեր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Պահանջվում է որոշել, թե այս կամ այն բառը տրված երկու նախադասություններում նո՞ւյն իմաստով է գործածվել, թե՞ տարբեր |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ | 00:10:00 | միջին | 8Մ. | Առաջադրանքներ «Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ» թեմայից |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ | 00:15:00 | միջին | 10Մ. | Առաջադրանքներ «Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ» թեմայից |
2. | Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ | 00:20:00 | միջին | 19.5Մ. | Առաջադրանքներ «Բազմիմաստ բառեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ» թեմայից |