Բառեր և իմաստներ
        Մարդիկ իրենց մտքերն արտահայտում են նախադասություններով: Իսկ նախադասություններ կազմելու համար բառեր են օգտագործում: Բառերն էլ կազմված են հնչյուններից: Սակայն հնչյունների ցանկացած խումբ բառ չէ:
Բառ է միայն այն հնչյունախումբը, որն իմաստ է արտահայտում, այսինքն՝ անվանում է որևէ առարկա, հատկանիշ, գործողություն, վերաբերմունք, զգացմունք և այլն:
Օրինակ՝  շենք, բարձր, արագ, կառուցել, ափսոս, երանի, ո՜ւֆ:
    
      Ուշադիր դիտի՛ր տեսանյութը և բառերի ու դրանց իմաստների մասին շատ ավելին կիմանաս: